Saturday, 27 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

«Ռոմայի» որոշումը Մխիթարյանի վերաբերյալ․ Մոուրինյոյին բանակցությունների արդյունքը․․․

«Ռոմայի» ղեկավարությունը որոշել է երկարաձգել պայմանագիրը Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հետ։ Այս մասին հայտնում է իտալական Calcionews24 պարբերականը: Վերջինիս տեղեկություններով հռոմի թիմի ղեկավարները շուտով կսկսեն բանակցությունները Մխիթարյանի գործակալ Մինո Ռայոլայի հետ: Ավելի վաղ խոսվում էր, որ Մխիթարյանը մրցաշրջանի ավարտից հետո ազատ գործակալի կարգավիճակով կտեղափոխվի այլ ակումբ: Տեղեկություն էր տարածվել, որ իտալական գրանդակումբները՝ «Ինտերն» ու «Միլանը» լուրջ պայքար են սկսել հայ ֆուտբոլիստի տրանսֆերը ձեռք բերելու համար։ «Ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում Հենրիխ Մխիթարյանը կլինի ամենապահանջված խաղացողների շարքում։ Հայաստանի հավաքականի ավագը հնարավոր է հեռանա Հռոմից կարիրեան շարունակելով կամ «Ինտերում» կամ «Միլանում»։ Մխիթարյանի գործող պայմանագիրը «Ռոմայի» հետ ավարտվում է այս տարվա ամռանը, սակայն Հռոմի թիմը կարծես մտադիր չէ այն երկարաձգել։ Մխիթարայնն այն ֆուտբոլիստներից է, որը կարող է արագություն և նոր լիցքեր հաղորդել կիսապաշտպանական օղակին։ Մխիթարայնը կարող է խաղալ տարբեր դիրքերում մասնավորապես՝ 3-5-2 և 4-2-3-1 խաղային սխեմաներում։

Նա շատ արագ կհարմարվի Սիմոնե Ինձագիի և Ստեֆանո Պիոլիի մարտավարությանը»,- գրել էր Blastingnews-ը։ Միևնույն ժամանակ տարբեր աղբյուրներ հայտնում էին, որ «Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն քայլեր է ձեռնարկում որպեսզի Մխիթարյանին պահի «Ռոմայում»։ Խոսվում էր, որ վերջին օրերին Մոուրինյոն բանակցություններ է վարել «Ռոմայի» ղեկավարության հետ Մխիթարյանին նոր պայմանագիր առաջարկելու վերաբերյալ։ Տարեսկզբին հայտնի էր դարձել, որ իտալական ակումբը երկարաժամկետ ծրագիր ունի պորտուգալացի մասնագետի հետ և չի պատրաստվում նրան հեռացնել պաշտոնից։ Մասնավորապես Մոուրինյոն հանդիպում էր ունեցել ակումբի ղեկավարների հետ, որոնք դժգոհություն չին հայտնել մարզչի աշխատանքից։ Ավելի վաղ պորտուգալացի մարզիչը հայտարարել էր, որ «Ռոման» իրեն 3 տարի ժամանակ է տվել արդյունքների բարելավման համար։ «Ինձ երեք տարի են տվել, որպեսզի թիմը բարելավի արդյունքները, բայց դրա համար ինձ պետք է ակումբի օգնությունը։ Երբ խաղադաշտում բարդ վիճակ է լինում, մեր խաղացողներից ոչ ոք չի դրսեւորում առաջատարի որակներ, չկա ուժեղ բնավորությամբ մեկը։Այո, մենք կուժեղացնենք կազմը։ Մեյթլենդ-Նայլսից հետո կունենանք նաեւ ֆիզիկապես ամուր եւ բնավորություն ունեցող կիսապաշտպան։Պետք է դուրս գալ կոմֆորտի գոտուց, որտեղ բավարարվում ենք 6-7-րդ տեղերով։ Ես արդեն ասել եմ խաղացողներին, որ նրանք պետք է հոգեբանության տեսանկյունից հասնեն ինձ, ես չեմ շարժվելու նրանց ուղղությամբ»,- ասել էր Մոուրինյոն։ Բնական է, որ լուրջ խնդիրներ լուծելու համար Մոուրինյոյին անհրաժեշտ են որակյալ ֆուտբոլիստներ։ «Ռոմայի» ղեկավարությունը մտադիր է ամռանը վաճառել առաջատար ֆուտբոլիստներին, նրանց փոխարեն թիմը համալրել երիտասարդ կադրերով։ Պորտուգալացի մասնագետը ակնհայտորեն թիմի առաջատար է համարում հենց Մխիթարյանին և հասկանում է, որ առանց նրա գալիք մրցաշրջանում հնարավոր չի լինի լուրջ խնդիրներ լուծել։ Մոուրինյոյի «Ռոման» գլխավորելուց ընդամենը երկու շաբաթ առաջ իտալական լրատվամիջոցները գրում էին, որ Մխիթարյանը որոշում է կայացրել հեռանալ «Ռոմայից»։

Հեռանալու հիմնական պատճառ նշվում էր Մխիթարյանի և «Ռոմայի» նոր գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի ոչ այնքան ջերմ հարաբերությունները, բայց․․․։Մոուրինյոն պատրաստակամություն էր հայտնել աշխատելու հայ ֆուտբոլիստի հետ, որի գրանցած արդյունքն ընթացիկ մրցաշրջանում լավագույններից է Ա սերիայի կիսապաշտպանների շարքում։ Պայմանագրի կնքումից մեկ օր առաջ La Gazetta dello Sport-ը տեղեկություն էր տարածել, որ Ժոզե Մոուրինյոն հեռախոսազրույց է ունեցել Հենրիխ Մխիթարյանի հետ։ Փաստորեն, վերջին պահին Մխիթարյանի և Մոուրինյոյի միջև ըստ էության կնքվել էր համաձայնագիր։ Իտալական լրատվամիջոցների համաձայն՝ Մխիթարյանը նոր պայմանագրով տարեկան ստանում է 3․5 միլիոն աշխատավարձ։ Շատ էր խոսվում, որ Մխիթարյանի գործակալ Մինո Ռայոլան հստակ պայման էր ներկայացրել «Ռոմայի» ղեկավարությանը՝ կապված պայմանագրի երկարացման հետ։ Հաշվի առնելով Մխիթարյանի արդյունավետ ելույթները՝ Ռայոլան պահանջել էր Մխիթարյանի աշխատավարձի բարձրացում։

Կնքված համաձայնագրի արդյունքում Մոուրինյոյի և Մխիթարյանի միջև ձևավորվեց բոլորովին նոր որակի աշխատանքային հարաբերություններ։ Այսօր արդեն Մոուրինյոն է բանակցում Մխիթարյանին թիմում պահելու համար և ըստ ամենայնի պորտուգալացի մասնագետին հաջողվել դրական արդյունքի հասել տեղի ունեցած բանակցություններում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում