Friday, 26 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

«Ղարաբաղի» դեմ ակցիայի ցավոտ կողմը․ Իրականում ում դեմ են բողոք ներկայացրել ադրբեջանցիները․․․

Ադրբեջանի չեմպիոնի «Ղարաբաղ» ֆուտբոլային ակումբը բողոք կներկայացնի ՈւԵՖԱ, փետրվարի 17-ին Մարսելի «Վելոնդրոմ» մարզադշատում Կոնֆերենցիաների լիգայի 1/16-րդ եզրափակչի «Օլիմպիկի» դեմ մրցավեճում հայերի կողմից իրականացրած ակցիայի կապակցությամբ։ Ըստ ադրբեջանական կողմի ֆրանսահայերը սադրանք են կատարել ընդդեմ Ադրբեջանի խախտելով նաև եվրոպական ֆուտբոլային գերատեսչության օրենքները։ Հիշեցնենք, որ «Մարսել»-«Ղարաբաղ» հանդիպմանը ներկա էին գտնվել բազմաթիվ հայ երկրպագուներ, որոնք ծածանվել էին Հայաստանի և Արցախի դրոշները ինչպես նաև «Արցախը Հայաստան է» գրությամբ ցուցապաստառ պարզել։ Իրավապահ մարմինները չէին խոչընդոտել մեր հայրենակիցներին, ինչը զայրույթի ալիք է բարձրացրել Ադրբեջանում։ Բնական է, որ Ադրբեջանը ինչ-որ կերպ պետք է պատասխաներ Մարսելում տեղի ունեցածին, բայց․․․։ Իրականում ո՞ւմ դեմ է բողոքում ադրբեջանական կողմը և ովքեր պետք է պատժվեն եթե նույնիսկ ՈւԵՖԱ-ն բավարարի պահանջը։

Այո, ՈւԵՖԱ-ի կանոնադրությանը հակասում է պաշտոնական հանդիպումների ժամանակ չճանաճված պետությունների դրոշներ ծածանելը, կամ քաղաքական բնույթի ցուցապաստառներ ցուցադրելը։ Բայց ոչ միշտ է ՈւԵՖԱ-ն դիմում պատժամիջոցների։ Տվյալ դեպքում ՈւԵՖԱ-ն կարող է տուգանել թերևս «Մարսել» ակումբին և «Վելոդրոմ» մարզադաշտին։ Ստացվում է, որ «Ղարաբաղը» ըստ էության ՈւԵՖԱ բողոք է ներկայացնելու ըննդեմ ֆրանսիական ակումբի։ Սա թերևս հարցի մի կողմն է։ Իսկ եթե սթափ գնահատական տանք տեղի ունեցածին կստանանք միանգամայն այլ պատկեր, ավելի տխուր պատկեր։ Այո, նմանատիպ ակցիաները ոգևորում են հասարակության լայն շերտերի, բայց այդ ոգևորությունը միայն ոգևորություն է։ Վերջին տարիներին «Ղարաբաղը» մասնակցում է եվրոպական ակումբային հեղինակավոր մրցաշարերին։ Հայական որևէ ակումբ երբևէ չի մասնակցել Եվրոպա լիգայի կամ չեմպիոնների լիգայի խմբային փուլին։ Հայկական որևէ ակումբի երբևէ չի հաղթահարել խմբային փուլի արգելքը։ Այս տարի Հայաստանի չեմպիոն «Ալաշկերտը» մասնակցեց Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլին։ Մեր թիմի մասնակցությամբ տնային հանդիպումները սակայն անցան կիսադատարկ տրիբունաների ներքո։ Այսինքն ընձեռնված հնարավորությունը մենք չօգտագործեցինք այսպես ասած ֆուտբոլային և ոչ ֆուտբոլային շոու դարձնելու համար։ Միևնույն ժամանակ մենք խնդիրների մասին բարձրաձայնում ենք Ադրբեջանի չեմպիոնի հանդիպումների ընթացքում։

Այո, սա ևս պայքարի միջոց է, բայց․․․։ Կարծում ենք շատերը կնախընտրեին, որ մենք մեր խնդիրները լուծեինք գործի դնելով մեր ուժը։ Կարծում ենք շատ ավելի ոգևորիչ կլիներ եթե «Ղարաբաղի» փոխարեն ակումբային մրցաշարի փլեյ-օֆֆում ելույթ ունենար Հայաստանի չեմպիոնը։ Շատ ավելի ոգևճնչող կլիներ, որ Արցախն իսկապես Հայաստանի մաս կազմեր և նպանատիպ ակցիաներ իրականացնեին ադրբեջանցիները։ Նույնիսկ 44-օրյա պատերազմից առաջ երբ Արցախը և մենք միանգամայն այլ կարգավիճակում էինք «Ղարաբաղի» մասնակցությամբ հանդիպումներին իրականացվում էին տարատեսակ ակցիաներ։ Իրականացվում են նաև 44-օրյա պատերազմից հետո։ Կարծում ենք մեկնաբանություններն ավելորդ են։ Յուրաքանչյուր հայի երազանքն է, որ նման ակցիաների կարիքը այլևս չլինի, բայց․․․։

Դրանք շարունակվելու են։ Շարունակվելու են այնքան ժամանակ քանի դեռ սայլը տեղից չենք շարժել։ Շարունակվելու են այնքան ժամանակ, քանի դեռ գոնե «Ղարաբաղի» մակարդակի թիմ չենք ստեղծել։ Շարունակվելու են այնքան ժամանակ քանի դեռ Արցախը Հայաստանի մաս չէ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում