Իտալիայի Ա Սերիայի 21-րդ տուրում «Յուվենտուսը» Հռոմում, դրամատիկ պայքարում 3։4 հաշվով առավելության հասավ «Ռոմայի» նկատմամբ։ Հենց խաղասկզում Թեմի Աբրահամը բացեց հաշիվը, սակայն 7 րոպե անց Պաուլո Դիբալան խփեց պատասխան գոլը։ 48-րդ րոպեին «Ռոմայի» առաջ մղեց Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը։
53-րդ րոպեին Լորենցո Պելեգրինին խփեց «Ռոմայի» երրորդ գոլը, սակայն 70-րդ րոպեին Մանուել Լոկատելլին կրճատեց հաշվի տարբերությունը, իսկ չորս րոպե անց Դեյան Կուլուսևսկին հավասարեցրեց այն։ Արդեն 73-րդ րոպեին Մատիա Դե Շիլյոն խփեց թուրինյան թիմի չորրորդ գոլը։
83-րդ րոպեին Մատեիս դե Լիխտը կարմիր քարտ ստացավ։ Վերջինիս ձեռքով խաղի արդյունքում նշանակվեց 11-մետրանոց հարված, որը չկարողացավ դիպուկ իրացնել Պելեգրինին։