Wednesday, 24 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Ինչու Սիմոն Մարտիրոսյանը չնվաճեց ոսկին․ Օբյեկտիվ փաստեր

Հայկական ծանրամարտի առաջատար Սիմոն Մարտիրոսյանը Տաշքենդում ավարտից մոտեցող աշխարհի առաջնությունում 109 քաշայինների պայքարում բավարարվեց միայն բրոնզե մեդալով։ Մարտիրոսյանը, որը օլիմպիական խաղերի կրկնակի արծաթե մեդալակիր է այս մրցաշարին ներկայացել էր աշխարհի գործող չեմպիոնի կարգավիճակով։ 2019 թվականին նաև Թաիլանդում տեղի ունեցած աշխարհի առաջնությունում փայլուն ելույթով դարձել էր աշխարհի չեմպիոն։ Մարտիրոսյանը աշխարհի չեմպիոն էր դարձել նաև 2018 թվականին Աշխաբադում տեղի ունեցած աշխարհի առաջնությունում։ Երեկ Սիմոն Մարտիրոսյանը երկամարտում ցույց տվեց 416 կգ արդյունք։ Առաջին հորիզոնականը զբաղեցրած ուզբեկ Ակբար Ջուրաևը երկարամարտում գրանցեց 433 կգ արդյունք, իսկ նրա հայրենակից, արծաթե մեդալը նվաճած Ռուսլան Նուրուդինովը՝ 421 կգ արդյունք։ Վերջին 5 տարիներին Օլիմպիական խաղերում և աշխարհի առաջնություններում այս քաշային կարգում չեմպիոնի կոչման լարված պայքար է ընթանում Սիմոն Մարտիրոսյանի և երկու ուզբեկ ծանրորդների միջև։ 2016 թվականի Ռիոյի Օլիմպիական խաղերում Մարտիրոսյանը ոսկե մեդալը զիջեց Նուրուդինովին, իսկ այս տարվա օլիմպիադայում՝ Ջուրաևին։

Տոկիոյում Մարտիրոսյանը կարող էր շրջանցել իր հիմնական մրցակցին, բայց․․․։ Օլիմպիական խաղերից հետո թվում էր թե Մարտիրոսյանը կփորձի ռևանշի հասնել Ջուրաևի նկատմամբ ապացուցելով, որ ինքն ավելի ուժեղ է այս քաշային կարգում։ Երեկ սակայն տեղի ունեցավ բոլորովին հակառակը։ Մարտիրոսյանի երեկվա ելույթը կարող ենք գնահատել թերևս մեկ բառով՝ վատ։ Փորձենք պարզաբանել թե ինչու։ Վերադառնանք 2018 թվական։ Աշխաբադի աշխարհի առաջնությունում հայ ծանրորդը երկամարտում ցույց էր տվել 435 կգ արդյունք, որը 19 կգ-ով ավելին է երեկվա արդյունքից։ Պոկում ձևում Մարտիրոսյանը բարձրացրել էր 195 կգ, իսկ հրում ձևում՝ 240 կգ սահմանելով համաշխարհային ռեկորդ։ Նուրուդինովն այս մրցաշարում ձախողվել էր պոկում ձևում ստանալով 0։ 2019 թվականին առաջին անգամ մեծահասակների աշխարհի առաջնությանը մասնակցեց այն ժամանակ 19 տարեկան Ջուրաևը։ Թաիլանդի առաջնությունում Մարտիրոսյանը ոսկե մեդալ նվաճեց երկամարտում ցույց տալով 429 կգ արդյունք 6-կգով ավելի քիչ քան Աշգաբադում։ Ջուրաևը 417 կգ արդյունքով բավարարվել էր 4-րդ հորիզոնականով։ 2020 թվականի Օլիմպիական խաղերում թվում էր թե Մարտիրոսյանը գոնե կպահպանի իր դիրքը և առանց լուրջ խնդիրների կնվաճի ոսկե մեդալ, բայց․․․։ Տոկիոյում Մարտիրոսյանը երկամարտում գրանցեց 423 կգ արդյունք, 6 –գով ավելի քիչ քան 2019 թվականի աշխարհի առաջնությունում։ Երիտասարդ Ջուրաևը Օլիմպիական չեմպիոնի կոչումը նվաճեց երկամարտում ցույց տալով 430 կգ արդյունք։ 2019 թվականի աշխարհի առաջնության համեմատ ուզբեկ ծանրորդը երկամարտի իր արդյունքը գերազանցել էր 13-կգով։

Վիճակագրական այս տվյալները ըստ էության արտացոլում են օբյեկտիվ իրականությունը, որի ականատեսը եղանք այս տարի տեղի ունեցած աշխարհի առաջնությունում և Օլիմպիական խաղերում։ 2018 թվականի աշխարհի առաջնության համաեմատ Սիմոն Մարտիրոսյանի երկամարտի արդյունքը անկում է ապրել մոտ 20 կգ-ով։ Եթե Մարտիրոսյանին հաջողվեր պահպանել 2018 թվականի ներուժը ապա նա այսօր կլիներ Օլիմպիական չեմպիոն և աշխարհի եռակի չեմպիոն։ Այո կան այլ գործոններ որոնք ազդել է Մարտիրոսյանի արդյունքի վրա, բայց․․․։ Նույն Ջուրաևը, որը մի քանի ամվա ընթացքում դարձավ աշխարհի և Օլիմպիական խաղերի չեմպիոն ցույց չի տվել այն արդյունքը, որը Մարտիրոսյանը գրանցել էր 2018 թվականին։ Կարճ ասած ամեն ինչ Մարտիրոսյանի ձեռքերում էր։ Նա ուներ բոլոր հնարավորությունները գոնե պահպանելու իր արդյունքը և դառնալու անկախ Հայաստանի ամենատիտղոսակիր մարզիկներից մեկը։ Հիմա էլ ամեն ինչ Մարտիրոսյանի ձեռքերում է։

Նա երիտասարդ և կարող է ունի բոլոր հնարավորությունները աշխարհի գալիք առաջնություններում և 2024 թվականի Փարիզի օլմպիական խաղերում ոսկե մեդալներ նվաճելու։ Վերջին խոշոր մրցաշարերը պետք է դառնան կարևոր հանգրվան մեր մարզիկի համար։ Ավելի ստույգ չնվաճված ոսկիները պետք է ստիպեն Մարտիրոսյանին ավելի ուժեղ դառնալ և որևէ դեպքում չթուլանալ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում