Wednesday, 15 05 2024
13:30
Մահացել է մարզական լրագրող, «Փյունիկ»-ի գլխավոր քարտուղար Դավիթ Մարտիրոսյանը
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ

«Սևան» ֆուտբոլային ակումբը պահանջում է ՀՖՖ ղեկավար կազմի հրաժարականը

VBET Հայաստանի Պրեմիեր լիգայում ելույթ ունեցող «Սևան» ֆուտբոլային ակումբը պաշտոնական հայտարարություն է տարածել պահանջելով ՀՖՖ-ի ղեկավար կազմի հրաժարականը։ Ներկայացված մի շարք պահանջների չկատարելու դեպքում «Սևանը» նոյեմբերի 17-ին կայանալիք «Ալաշկերտի» դեմ խաղին, խաղադաշտ դուրս չի գա։

Հայտարարության մեջ մասնավորապես ասված է ««Սևան» Ֆուտբոլային ակումբը առաջին անգամ հանդես է գալիս Հայաստանի ուժեղագույնների խմբում, բայց դեռ մրցաշրջանի մեկնարկից առաջ, այնուհետև մրցաշրջանի ընթացքում, ակումբը անընդհատ խոչընդոտների է հանդիպում ՀՖՖ ղեկավարության կողմից։

Պաշտոնապես հայտարարում ենք, որ «Սևան» ՖԱ ղեկավարությունը 2021-2022 մրցաշրջանից առաջ կառուցողական մոտեցում է ցուցաբերել ՀՖՖ-ի հետ հարաբերություններ ձևավորելու հարցում՝ պատրաստ լինելով ցանկացած առողջ քննարկման բոլոր հարթակներում, ցանկացած ձևաչափով և ամենաբարձր մակարդակով։ Բայց Արմեն Մելիքբեկյանի ղեկավարած կառույցը քաջություն չցուցաբերեց քննարկել որևէ հարց։ Ավելին, արվեց ամեն ինչ, լրացուցիչ դժվարություններ առաջացնելու համար։ Ստորև ներկայացնենք մի քանիսը։

Հայաստանի առաջնության մասնակից թիմերից միայն «Ալաշկերտը», «Ուրարտուն» և «Վանը» ունեն սեփական ստադիոն, մնացած 7 թիմերը ՀՀ առաջնության խաղերի համար վարձակալում են ստադիոնները։ 5 թիմերին ՀՖՖ-ն տեղավորել է «Հանրապետականում» և Ավանի Ֆուտբոլի Ակադեմիայի ստադիոնում։ «Սևանի» դիմումը մերժվեց այդ ստադիոններից որևէ մեկում խաղալու համար և միայն «Ալաշկերտի» սեփականատերը համաձայնեց խաղադաշտ տրամադրել ՀՀ առաջնության հանդիպումներ անցկացնելու համար։

«Սևան» ՖԱ-ն ՀՖՖ ներկայացուցչին մասնավոր զրույցի ժամանակ առաջարկեց վարձակալության սկզբունքով ակումբին տրամադրել որևէ մարզաբազա (Աբովյանի քաղաքային ստադիոնը, Միկա ստադիոնը կամ Արմավիրի ստադիոնը), այնտեղ մեծածավալ ներդրումներ կատարելու պայմանով։ Ի դեպ, ներդրումները կատարվելու էին շատ արագ և նպատակային, որպեսզի թիմը ունենա մարզումային խաղադաշտեր, ստադիոն և անհրաժեշտ ենթակառուցվածքներ։
Ցավոք ՀՖՖ-ն նախընտրեց Արմավիրը տալ անհասկանալի ֆուտբոլային սուբյեկտի, իսկ մյուս երկուսը պահել իր անմիջական ենթակայության տակ, միևնույն ժամանակ՝ արգելելով մարզվել Միկայում։

Միակ համագործակցությունը ՀՖՖ-ի հետ եղել է ԲԿՄԱ-ի հարցում։ Մենք վերջինն ենք տվել համաձայնությունը, որ ԲԿՄԱ-ն խաղա ուժեղագույնների խմբում, որպեսզի մեր երիտասարդները չզրկվեն խաղային պրակտիկայից և օգտակար լինեն Հայաստանի հավաքական թիմերին։ Այս քայլի դիմաց Մելիքբեկյան Արմենը համաձայնել է վճարովի սկզբունքով տրամադրել Ավանի Ակադեմիայի միայն մարզումային դաշտը՝ արգելելով օգտվել լողավազանից, ֆիթնես սրահից և անգամ ժողովների համար նախատեսված սենյակից։ Սակայն հետո շատ արագ գտան տարբերակ խաղադաշտ չտրամադրելու համար։

Հայաստանի հավաքականի մարզումների մեկնարկից մեկ շաբաթ առաջ «Սևան» ՖԱ-ին զգուշացնում են, որ Կապարոսի հրահանգով ոչ մի ակումբ այստեղ չի մարզվելու, սակայն շատ հեշտ այնտեղ հայտնվում են «Արարատ-Արմենիան», «Փյունիկը» և «Նոան»։ Սա այն դեպքում, երբ Էջմիածնի 4 խաղադաշտերով բազան տրամադրվել է «Նոային»։

Հիմա ստիպված ենք ամեն անգամ մարզումների համար խաղադաշտ ման գալ և անընդհատ դեգերում ենք Ձորաղբյուրից մինչև Վանաձոր։ Նույնիսկ ամենօրյա դժվարությունները «Սևանին» չընկճեցին և մեր նորաստեղծ, երիտասարդ թիմը շատերի համար անակնկալ կերպով առաջատարների թվում հայտնվեց և, բնական է, որ սա չէր մտնում ՀՖՖ-ի ծրագրերի մեջ։

Այստեղ էլ սկսվեցին կուլիսային խաղերը։ Հասկանալով, որ մեր թիմին նույնիսկ գոլ խփելն է դժվար, «Նոայի» դեմ խաղում մրցավարը մեր դարպասին հորինում է 11 մետրանոց, իսկ 2 ակնհայտ 11 մետրանոցները մրցակցի դարպասին չի տեսնում, ինչի արդյունքում պարտվում ենք։

Այս դեպքից երկու տուր անց «Սևան» — «Ուրարտու» սեփական հարկի տակ խաղի պատվիրակը հայտնում է, որ հանդիպմանը ներկա է գտնվելու ՀՖՖ նախագահը, ինչը շատ զարմանալի էր, և ամրագրում է մարզադաշտի VIP գոտու 5 նստատեղ։ Բայց ինչ տեղի է ունենում հետագայում հիշեցնում է հեքիաթ։ Ոչ միայն Արմեն Մելիքբեկյանն ու իր ուղեկցողները չեն ժամանում, այլև չի ժամանում Շտապօգնություն սպասարկող բրիգադը։ 43 րոպե անհույս սպասում, ևս 2 րոպե և ՀՖՖ ներկայացուցիչը խոստանում է տեխնիկական պարտություն գրանցել, բայց աներևակայելի էր, բժիշկները ճանապարհին մարդու կյանք էին փրկել, իսկ հետո փրկեցին խաղը, որն ավարտվեց 0:0 ։

Եվ այսպես, երկու տուրը մեկ «Սևանի» նկատմամբ դավեր են հյուսում։ Վերջինը «Արարատի» հետ խաղում մրցավարի չնշանակած բացահայտ 11 մետրանոցն էր:
Պարզից պարզ է, որ «Սևանը» խանգարում է շատերին և խառնում մրցաշարային աղյուսակի խաղաքարտերը։ Ըստ ՀՖՖ բարձրաստիճան ղեկավարության ծրագրի «Սևանը» պետք է տեղ զբաղեցներ ոչ թե առաջին քառյակում, այլ վերջին քառյակում։ Չէին հավատացել, որ մարտունակ թիմ է հավաքվելու։ Դրա համար սկսվել է այս արշավը, ամեն գնով խանգարել և հունից հանել ղեկավարությանը, որը սեփական միջոցները չի խնայում հայկական ֆուտբոլի զարգացման համար։

Ի դեպ, նման խանդի տեսարաններ են ստեղծվել նաև հովանավորի հարցում։ Մեր գլխավոր հովանավորի և գործընկներների վահանակները ՀՖՖ-ն թույլ չի տալիս տեղադրել մարզադաշտում և ասուլիսների համար նախատեսված սրահում։ Սա լրացուցիչ խնդիրներ է առաջացնում պարտավորությունները իրականացնելու համար։
Այն, որ ՀՖՖ-ն թիմերին բաժանել է յուրայինների և օտարների՝ անհերքելի է։ Պատահական էր արդյո՞ք, որ անցած մրցաշրջանում միշտ տուժում էին ընդդիմադիր կեցվածքով հայտնի «Գանձասարը», «Շիրակն» ու «Լոռին»։ Այս թիմերից երկուսը դադարեցրել են իրենց մասնակցությունը բարձրագույն խմբում, իսկ «Շիրակը» խաղում է առաջին խմբում։ Հիմա էլ ՀՖՖ-ն անում է ամեն ինչ «Սևանից» ազատվելու համար և չի թաքցնում դա։

Ելնելով ստեղծված իրավիճակից և հասկանալով, որ ֆեդերացիան ամեն ինչ անում է «Սևան» ակումբի դեմ մենք պահանջում ենք․

ՀՀ բարձրաստիճան ղեկավարների կողմից ՀՖՖ նախագահ կարգված անձնավորությանը կարգի հրավիրել և կատարել ֆուտբոլային բոլոր ոլորտներում ձախողված

ՀՖՖ ղեկավար կազմի անհապաղ փոփոխություն, ընդհուպ պահանջում ենք նրանց հրաժարականը։

Այլապես, եթե չկատարեն համապատասխան քայլեր, ապա հաջորդ տուրի՝ նոյեմբերի 17-ին կայանալիք «Ալաշկերտ» — «Սևան» խաղին, մեր թիմը խաղադաշտ դուրս չի գա։

Ավելորդ շահարկումներից զերծ մնալու համար ամենայն պատասխանատվությամբ հայտարարում ենք, որ մենք կատարել և հետագայում էլ կատարելու ենք բոլոր պարտավորությունները ակումբի ֆուտբոլիստների, մարզիչների և աշխատակազմի նկատմամբ։ Եվս մեկ անգամ կրկնում ենք, մեր ակումբը ֆինանսական խնդիրներ չի ունեցել, և չունի։ Իսկ մյուս ակումբներին, ովքեր չեն համարձակվում բարձրաձայնել իրենց խնդիրները, խորհուրդ ենք տալիս չլռել և միանալ պայքարի»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում