Օսլոյում ընթացող ըմբշամարտի աշխարհի առաջնությունում հաջող են մեկնարկել մեր հունահռոմեական ոճի ըմբիշները։ 55 քաշային Նորայր Հախոյանը քառորդ եզրափակչում 9։0 հաշվով առավելության հասավ ամերիկացի մրցակցի նկատմամբ և դուրս եկավ կիսաեզրափակիչ։
Կիսաեզրափակիչում Հախոյանի կմրցի ռուսաստանցի Էմին Սեֆերշաեւի հետ:
Կիսաեզրափակչում է նաև 72 քաշային Մալխաս Ամոյանը։ Վերջինս քառորդ եզրափակչում 5։0 հաշվով հաղթեց աշխարհի նախորդ առաջնության բրոնզե մեդալակիր լիտվացի Կրիստուպաս Շլեյվային։
Կիսաեզրափակիչում Մալխաս Ամոյանի կմցրի Իրանի ներկայացուցիչ Մոհամմադ Ռեզա Հոջատոլահ Մոխթարիի հետ: