
Այսօր Ֆինլանդիայում ավարտված ծանրամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում 109+ քաշային կարգում Վարզադատ Լալայանը չեմպիոն հռչակվեց։
Երկամարտի 447 արդյունքով նա սահմանել է նաեւ Եվրոպայի ռեկորդ:
Այսպիսով, Հայաստանի հավաքականը 9 ոսկե, 2 արծաթե եւ 2 բրոնզե մեդալներով ավարտեց ելույթները ծանրամարտի մինչեւ 20 եւ մինչեւ 23 տարեկանների առաջնությունում՝ մեդալային առաջին տեղում: