Մոսկվայի «Դինամոյի» հայազգի կիսապաշտպան Արսեն Զախարյանը հնարավոր է կարիերան շարունակի «Բարսելոնայում»։ Այս մասին գրել է հայտնի լրագրող Նոբել Առուստամյանը։
«Իմ տեղեկություններով եվրոպական գրանդներից մեկը լրջորեն հետաքրքրված է Արսենի ծառայություններով։ Այդ ակուկբը «Բարսելոնան» է։ Կատալոնական ակումբի սկաուտները մի քանի անգամ ժամանել են Մոսկվա, որպեսզի գնահատեն Զախարյանի խաղը։ «Բարսայի» ներկայացուցիչները բավական գոհ են մնացել նրա խաղից և պատրաստ են բանակցություններ սկսել ինչպես «Դինամոյի», այնպես էլ անձամբ ֆուտբոլիստի հետ։Բանակցությունները պետք է կայանան առաջիկա շաբաթներին։ Շատ հավանական է, որ «Բարսելոնան» ցանկանում է արդեն աշնանն ավարտին հասցնել այս գործարքը։ Հնարավոր է` Զախարյանը «Բարսելոնա» տեղափոխվի 2022 թ. ամռանը` կախված, թե ինչպես կընթանան բանակցությունները»,- ասել է Առուստամյանը։