Սեպտեմբերի 8-ին Վազգեն Սարգսյանի անվան մարզադաշտում կայանալիք աշխարհի առաջնության ընտրական փուլի Հայաստան-Լիխտենշտեյն հանդիպման տոմսերը սպառված են։
Վերջին օրերին խաղի տոմսերը վաճառվում են այսպես կոչված սև շուկայում մի քանի անգամ ավելի թանկ։ Մասնավորապես 2000 դրամ արժողության հյուսիսային և հարավային տրիբունաների տոսմերը կարելի է ձեռք բերել 10-12 հազար դրամով։ Արևմտյան և արևելյան տրիբունաների տոմսերի գները հասնում է 35 հազար դրամի։