Երևանի «Փյունիկ» ֆուտբոլային ակումբը նոր համալրում ունի։
Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Թիմին է միացել 25-ամյա բրազիլացի եզրային կիսապաշտպան Կառլոս Ժամիսոն Տելես դոս Սանթոս Ջունիորը՝ Ժունինիոն։ Ֆուտբոլիստը հանդես է եկել բրազիլական Իտաբայանա և Պարանա ակումբներում՝ մասնակցելով բրազիլական Ա և Բ սերիայի խաղերի, ինչպես նաև Բրազիլիայի գավաթի խաղարկությանը։