Friday, 26 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Եվրո-2020․ Իսպանական անտիֆուտբոլն ու Լևանդովսկու շրջափակումը

Ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունում Հոլանդիա-Ուկրաինա դիտարժան հանդիպմանը հաջորդեց Իսպանիա-Շվեդիա դժգույն և ձանձրալի մրցավեճը։ Սևիլիա քաղաքում կայացած խաղի մեկնարկային 45 րոպեների ընթացքում Իսպանիայի հավաքականն ակնհայտ առավելություն ուներ և տիրում էր նախաձեռնությանը: Շվեդները երբեմն սուր գրոհում էին: Թիմերն ընդմիջման գնացին զրոյական ոչ-ոքի հաշվով: Երկրորդ կեսը նույն զարգացումն ունեցավ` Իսպանիան գրոհում էր, սակայն գրոհների վերջնամասում դիպուկություն չկա, շվեդները երբեմն հակագրոհում էին, բայց կրկին անարդյունք: Շվեդները պաշտպանությունում գործում էին շատ զգոն: Կարճ ասած մրցաշարի ֆավորիտների շարքում դասվող իսպանացիները ցուցադրեցին անտիֆուտբոլ, որի հեղինակը այս հավաքականի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն էր։ Զգալով, որ կարճ փոխանցումներով այսպես ասած տիկի տակա մարտավարությունն ուղղակի չի աշխատում, այս մասնագետն այնուամենայնիվ ձեռնամուխ չեղավ փոփոխություններ կատարել։ Շվեդներին ոչինչ չէր մնում անել, քան ամուր կանգնել եռաշերտ պաշտպանությունում։ «Մրցակիցը որոշել էր խաղալ պաշտպանությունից՝ օգտագործելով հակագրոհները: Նրանք նույնիսկ հաղթելու շանս ունեին: Արդյունքում՝ ոչ-ոքի գրանցվեց: Ցավում եմ երկրպագուների և ֆուտբոլիստների համար:

Ուզում էինք հաղթանակը նվիրել երկրպագուներին: Փորձում էինք պահեր ստեղծել, բայց խոտածածկի որակը լավը չէր: Ֆուտբոլիստները դժգոհում էին: Մորատան հիանալի ֆուտբոլիստ է, որը շատ լավ է աշխատում ինչպես հարձակման, այնպես էլ պաշտպանվելու ժամանակ»,- խաղից հետո ասել է Էնրիկեն։ Ի դեպ, երեկվա Հանդիպման ընթացքում Իսպանիան 17 հարված է կատարել մրցակցի դարպասի ուղղությամբ։ Սա աշխարհի 2010 թվականի առաջնության առաջին տուրի Շվեյցարիայի դեմ խաղից հետո առանց գոլի ամենաշատ հարված կատարած խաղն է Իսպանիայի համար խոշոր մրցաշարերում։Շվեյցարիայի հետ խաղում Իսպանիան կատարել էր 25 հարված։ Այդ հանդիպումն ավարտվել էր իսպանացիների պարտությամբ։ Ինչէ, երեկ բացի Իսպանիայի անակնկալ անհաջողությունից, փոքրի սենսացիա մատուցեց Սլովակիայի հավաքականը, որն ընդգրկված է Е խմբում։ Մասնավորապես, սլովակները Սանկտ-Պետերբուրգի համանուն մարզադաշտում մրցեցին Լեհաստանի հավաքականի հետ: Հանդիպման հաշիվն առաջինը 18-րդ րոպեին բացեց Սլովակիայի ընտրանին: Սակայն ինքնագոլի գրանցվեց Լեհաստանի հավաքականի դարպասապահ Վոյցև Շենցինից: Լեհերը երկրորդ կեսի հենց մեկնարկին` 46-րդ րոպեին, կարողացան հավասարեցնել հաշվի տարբերությունը: Աչքի ընկավ Լինետին: Բայց 62-րդ րոպեի լեհերը մնացին 10 ֆուտբոլիստով` երկրորդ դեղին քարտը ստացավ և հեռացվեց Գժեգոժ Կրիխովյակը: Սլովակներն օգտագործեցին իրենց թվային առավելությունը և առաջ անցան հաշվի մեջ:

69-րդ րոպեին հաղթական գնդակի հեղինակ դարձավ Շկրինիարը: Ունենալով անհամեմատ ավելի ուժեղ կազմ՝ լեհերը ձախողվեցին բառի բուն իմաստով։ Մասնավորապես, լեհ ֆուտբոլիստները փորձում էին խաղը կառուցել թիմի առաջատար Ռոբերտ Լևանդովսկու միջոցով։ Սլովակները իրենց հերթին շրջափակման մեջ էին վերցրնել «Բավարիայի» հարձակվողին, ինչի հետևանքով լեհերի գրոհները չէին ստացվում։ Ինչ խոսք, կարմիր քարտը բեկեց հանդիպման ընթացը, բայց․․․։ Առաջին 45 րոպեների ընթացքում Լեհաստանը թափթփված խաղ ցուցադրեց և գրանցված արդյունքը միանգամայն տրամաբանական կարելի է համարել։ Այսօր կսկսվի պայքարը մահվան F ենթախմբում, որտեղ ընդգրկված են Ֆրանսիայի, Գերմանիայի, Պորտուգալիայի և Հունգարիայի հավաքականները։ Եվրոպայի գործող չեմպիոն պորտուգալացիները կմրցեն Հունգարիայի¸իսկ գերմանացիները՝ Ֆրանսիայի հետ։ Մինչ այս ասպարեզ դուրս եկած ֆավորիտ հանդիսացող հավաքականներից այս պահին կարելի է առանձացնել թերևս Իտալիայի հավաքականին, որը 3։0 հաշվով վստահ հաղթանակի էր հասել Թուրքիայի նկատմամբ։ Բայց հաշվից իտալացիները ցուցադրեցին հագեցած և գրագետ խաղ։

Կարելի է առանձնացնել նաև Հոլանդիայի և Ուկրաինայի հավաքականներին, որոնք մեկնարկային խաղում մրցեցին միմյանց հետ։ Ամեն դեպքում առաջին տուրից հետո միանշանակ գնահատական տալը ճիշտ չի լինի։ Երկրորդ փուլի ավարտից հետո, պատկերը շատ ավելի հստակ կլինի։ Սպասելիքները մեծ են այսօր կայանալիք Ֆրանսիա-Գերմանիա մրցավեճից։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում