Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանի ծառայություններով հետաքրքրված են մի շարք ակումբներ:
Այս մասին խոսել է ղազախական «Աստանա» ակումբի գործադիր տնօրենը: Դավիդ Լորիայի խոսքով՝ ակումբը պաշտոնական առաջարկ չի ստացել, սակայն մի շարք ակումբներ հետաքրքրված են հայ կիսապաշտպանով:
Գործադիր տնօրենը հայտնել է, որ «Աստանա»-ն ցանկություն ունի, որ Բարսեղյանը շարունակի հանդես գալ ղազախական ակումբում:
Ավելի վաղ Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանն ընդգրկվել է France Football-ի Մունդիալի ընտրական փուլի խորհրդանշական թիմի կազմում: Բարսեղյանը Մունդիալի ընտրական փուլում Հայաստանի ընտրանու կազմում մասնակցել է 3 խաղի` դարձել 2 գոլի հեղինակ և նույնքան արդյունավետ փոխանցումներ կատարել: