Friday, 26 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Ինչ խնդիր է լուծելու Խոակին Կապառոսը Խորվաթիայի դեմ խաղում

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը վաղը Վելիկա Գորիցա քաղաքում ընկերական հանդիպում կանցկացնի աշխարհի փոխչեմպիոն Խորվաթիայի հետ։ Երեկ մեր թիմն առաջին մարզումն է անցկացրել Զագրեբում, որին մասնակցել է 22 ֆուտբոլիստ։ Վարազդատ Հարոյանը նույնպես միացել է հավաքական, սակայն իր թիմի՝ «Աստանայի» կազմում ստացած վնասվածքի պատճառով բաց է թողել մարզումը: Հարոյանի մասնակցությունը Խորվաթիայի դեմ հանդիպմանն այս պահին հարցականի տակ է: Ամեն ինչ պարզ կդառնա այսօրվա բուժզննումից հետո:Հաշվի առնելով հավաքական ժամանած ֆուտբոլիստների տարբեր մարզավիճակը՝ հավաքականի ֆիզպատրաստության մարզիչ Խավիեր Մինյանոն տարբեր առաջադրանքներ է տվել մի շարք խաղացողների: VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայի վերջին տուրին մասնակցած, ինչպես նաև մայիսի 28-29-ին իրենց առաջնություններում հանդիպումներ անցկացրած ֆուտբոլիստները մարզվել են թեթև՝ խնայողական ռեժիմով: Մնացած ֆուտբոլիստները մարզվել են սովորական ռեժիմով: Վաղվա խաղին վատառողջ լինելու պատճառով չի մասնակցի Գևորգ Ղազարյանը։ Վնասվածքի պատճառով հավաքականին չի միացել նաև «Ալաշկերտի» կիսապաշտպան Դավիդ Դավիդյանը։

Վերջին պահին հավաքական են հրավիրվել «Ռիգայի» կիսապաշտպան Էդգար Բաբայանը և «Նոայի» պաշտպան Ժոաո Արարատը։ «Առաջիկա երկու հանդիպումները շատ կարևոր են: Մրցելու ենք թիմերի դեմ, որոնք պատրաստվում են Եվրոպայի առաջնությանը՝ նախապատրաստվելով սեպտեմբերին կայանալիք պաշտոնական հանդիպումներին: Երբ խաղում է ազգային հավաքականը, չկան ընկերական հանդիպումներ. բոլոր խաղերն էլ կարևոր են, քանի որ մենք ներկայացնում ենք ազգը և երկիրը»,- նախօրեին ասել էր մեր հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը։ Վերջինս տակտիկական նկատառումներով այս անգամ հավաքական չի հրավիրել Հենրիխ Մխիթարյանին, Հովհաննես Համբարձումյանին, Ալեքսանդր Կարապետյանին, Նորբորտո Բրիասկո Բալեկյանին և էլի մի քանի ֆուտբոլիստների։ Կարծում ենք պարզ է, որ վաղվա խաղում խաղադաշտում կտեսնենք թե տակտիկական և թե կադրային նոր լուծումներ։ Ինչ խոսք կարևոր է նաև արդյունքը, բայց․․․․։ Խոակին Կապառոսը նախորդ հանդիպումներում ձևավորել է խաղային մեխանիզմ, որը գործում է արդյունավետ։ Ընկերական հանդիպումների միջոցով Կապառոսը կփորձի նոր էլեմենտներ հաղորդել այդ մեխանիզմին։ Նախորդ երեք հանդիպումներում փոխարինման դուրս գալով գերազանց խաղ ցուցադրեցին կիսապաշտպաններ Ժիրայր Շաղոյանն ու Էդուրարդ Սպերցյանը։

Հավանականությունը մեծ է, որ այս ֆուտբոլիստները վաղն ավելի շատ խաղաժամանակ կստանան։ Չի բացառվում, որ այս խաղացողներին տեսնենք մեկնարկային կազմում։ Նախորդ հանդիպումներում ըստ էության խաղաժամանակ չէր ստացել «Ժիլինայի» կիսապաշտպան Վահան Բիչախչյանը։ Վերջինս ևս ամենայն հավանականությամբ վաղը կլինի դաշտում։ Հիշեցնենք, որ հունիսի 5-ին էլ մեր հավաքականը Շվեդիայում ընկերական հանդիպում է անցկացնելու այս երկրի ազգային թիմի հետ։ Հաջորդ պաշտոնական հանդիպումը Կապառոսի թիմը կանցկացնի առաջիկա սեպտեմբերին՝ հյուրընկալվելով Հյուսիսային Մակեդոնիային։ Այս մրցավեճին որակազրկման պատճառով չեն մասնակցի Վարազդատ Հարոյանը, Խորեն Բայրամյանը և Տիգրան Բարսեղյանը։ Առաջիկա ընկերական հանդիպումներին Կապառոսը պետք է լուծումներ գտնի նաև կադրային այս խնդիրը լուծելու համար։ Ինչևէ, ինչ արդյունք կարելի է ակնկալել մեր հավաքականից վաղվա խաղում։ Մրցելու ենք աշխարհի ուժեղագույն հավաքականներից մեկի հետ, որն ունի հզոր կազմ։ Խորվաթիան, այո, ֆավորիտ է և այս հավաքականի հաղթանակի հնարավորությունը բուքմեյքերներն անհամեմատ ավելի բարձր են գնահատում։

Անկախ փորձարկումներից և տակտիկական խնդիրներից, Հայաստանի ազգային հավաքականը վաղը պետք է պայքարի հաղթանակի համար։ Ինչպես նշել էր Կապառոսը, երբ խաղում է ազգային հավաքականը ընկերական հանդիպումներ գոյություն չունեն։ Ազգային հավաքականը ներկայացնում է պետություն, ներկայացնում է ազգին։ Կապառոսի այս փիլիսոփայությունը նպաստեց, որ մեր գլխավոր թիմը փայլուն ելույթներ ունենա Ազգերի լիգայում և աշխարհի առաջնության ընտրական փուլում։ Վստահ ենք, որ վաղը ևս մեր հավաքականը արժանապատիվ խաղ կցուցադրի։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում