Հայտնի է Հայաստանի կանանց ֆուտբոլի ազգային հավաքականի՝ աշխարհի առաջնության որակավորման փուլի խաղացանկը:
Այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: Շուրջ տասը տարվա դադարից հետո կանանց Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի պաշտոնական առաջին հանդիպումը ԱԱ-2023 որակավորման խմբային փուլում՝ հյուրընկալվելով Նորվեգիային։ Հաստատվել է կանանց Աշխարհի 2023 թվականի առաջնության որակավորման F խմբի հանդիպումների խաղացանկը, ահա այն.
Սեպտեմբերի 16, 2021 – Նորվեգիա-Հայաստան
Սեպտեմբերի 21, 2021 – Հայաստան-Լեհաստան
Հոկտեմբերի 21, 2021 – Ալբանիա-Հայաստան
Հոկտեմբերի 26, 2021 – Հայաստան-Կոսովո
Նոյեմբերի 25, 2021 – Բելգիա-Հայաստան
Նոյեմբերի 30, 2021- Հայաստան-Նորվեգիա
Ապրիլի 7, 2022 – Լեհաստան-Հայաստան
Ապրիլի 12, 2022 – Հայաստան-Ալբանիա
Սեպտեմբերի 1, 2022 – Կոսովո-Հայաստան
Սեպտեմբերի 6, 2022 – Հայաստան-Բելգիա: