Մոսկվայում ավարտված ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիներն այսօր երկու մեդալ նվաճեցին։
Գերծանր քաշային կարգում Գոռ Մինասյանը նվաճեց արծաթե, իսկ Վարազդատ Լալայանը բրոնզե մեդալ։ Չեմպիոնի կոչմանը կրկին արժանացավ վրացի Լաշա Տաշախաձեն։