Tuesday, 14 05 2024
13:30
Մահացել է մարզական լրագրող, «Փյունիկ»-ի գլխավոր քարտուղար Դավիթ Մարտիրոսյանը
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ

Անխելք և անուղեղ մարդկանց հետ ես գործ ունենալ չեմ ուզում․ Պողոս Գալստյանը՝ Արթուր Սողոմոնյանին

Ի պատասխան մամուլում շրջանառվող խոսակցություններին՝ «Արարատ-Արմենիայի» գլխավոր տնօրեն Պողոս Գալստյանը հանդես է եկել հայտարարությամբ.

«Այսօր ծանոթացա «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի սեփականատիրոջ կողմից ինձ ուղղված ֆեյսբուքյան գրառմանը. ուզում եմ հստակ ասել, որ անխելք և անուղեղ մարդկանց հետ ես գործ ունենալ չեմ ուզում:

Երկար ժամանակ է արդեն «Փյունիկ» ակումբի սեփականատերը վարկաբեկում է մեր ակումբը և փորձում խեղաթյուրել մեր կարճ, բայց հաղթանակներով լի պատմությունը: Միգուցե պատճառն այն է, որ մեր ակումբի ստեղծման օրվանից ի վեր «Փյունիկ» ֆուտբոլային ակումբում միայն պարտություններ և ձախողումներ են գրանցվում:

Այսօր այդ մարդն անցավ բոլոր սահմանները՝ վիրավորելով իմ անձը և իմ շուրջ 50 տարվա ֆուտբոլային փոձը: Հորդորում եմ նրան կրկին կարդալ և վերհիշել իմ անցած ճանապարհը, գրանցած հաջողությունները և պատմական հաղթանակները: Իմ կարիերայի ընթացքում ես հաջողություններ եմ գրանցել և՛ որպես ֆուտբոլիստ՝ հանդես գալով լեգենդար «Արարատի» կազմում, և՛ որպես ղեկավար՝ ինչպես Ռուսաստանի Բարձրագույն խմբի, այնպես էլ Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնություններում:

Մեր ակումբի հաջողություններն ու «Փյունիկի» ձախողումներն ուղղակի կուրացրել են այդ մարդուն:

Արդեն բազմիցս հանդես եմ եկել նմանատիպ հորդորներով, բայց կրկին կոչ եմ անում «Փյունիկ» ակումբի սեփականատիրոջը զբաղվել միայն իր ակումբի աշխատանքով. վիրավորանքներ եւ անհիմն մեղադրանքներ տարածելու փոխարեն լավ կլինի զբաղվել սեփական գործով: Խորհուրդ եմ տալիս սեփական անհաջողություններում այլ մեղավորներ չփնտրել և վերջ տալ էժանագին վարքագծի դրսևորմանը:

Սրտանց ցանկանում եմ «Փյունիկի» սեփականատիրոջն իմ անցած ֆուտբոլային ուղու գոնե մեկ տոկոսն անցնել, և միայն դրանից հետո իրեն իրավունք վերապահել որևէ գնահատականներ հնչեցնել իմ կատարած աշխատանքին»:

Հիշեցնենք, որ «Փյունիկի» սեփականատեր Արթուր Սողոմոնյանը «Փյունիկ» ակումբի ֆեյսբուքյան էջում գրառում էր կատարել Պողոս Գալստյանին մեղադրելով մրցավարների որոշումների վրա ազդելու մեջ։ Ավելին, Սողոմոնյանը նշել էր, որ «Արարատ-Արմենիայի» գլխավոր տնօրեն Պողոս Գալստյանը Ռուսաստանում հայտնի է մրցավարների հետ աշխատելով և էլի այլ կեղտոտ գործերով։ «Ես շատ տխրում եմ, որ նա այդ ամբողջ կեղտը իր հետ բերել է Հայաստան»,- գրել էր Սողոմոնյանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում