Հայաստանի բազմակի չեմպիոն Երևանի «Փյունիկ»-ի պաշտպանը հեռացել է ակումբից:
Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Կոտ դ’իվուարցի պաշտպան Ալեքսանդր Պրիմաել Յոլեն հեռացավ «Փյունիկից»։ Պայմանագիրը ֆուտբոլիստի հետ խզվել է երկկողմ համաձայնությամբ։
25-ամյա ֆուտբոլիստը «Փյունիկին» է միացել 2020թ. օգոստոսին և մասնակցել է 12 խաղի։