Thursday, 25 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Մխիթարյանը հավասարվեց Ռոնալդուին․ Մեր ֆուտբոլիստի արդյունավետության գործակիցը․․․

Իտալիայի ֆուտբոլի առաջնության 20-րդ տուրում «Ռոման» սեփական հարկի տակ ընդունեց «Վերոնային»: Հռոմի Օլիմպիական մարզադաշտում կայացած խաղում «Ռոմային» կարողացավ արագ առաջ անցնել հաշվի մեջ: 20-րդ րոպեին աչքի ընկավ Մանչինին: Այնուհետև շեշտակի հարվածով հաշիվը կրկնապատկեց Հենրիխ Մխիթարյանը: Դաշտի տարերն առաջին կեսում խփեցին նաև երրորդ գնդակը: Գոլն իր ակտիվում գրանցեց Մայորալը: «Վերոնան» երկրորդ կեսում խփեց միայն հեղինակությոն գնդակը:Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը «Ռոմայի» մեկնարկային կազմում էր և մասնակցեց ամբողջ խաղին: Այս հաղթանակից հետո մայրաքաղաքային թիմը Սերիա Ա-ի մրցաշարային աղյուսակում բարելավեց դիրքը և 3-րդն է:

«Ռոման» ունի 40 միավոր: Առաջատարը 46 միավորով «Միլանն» է: «Գիտեինք, որ դժվար հանդիպում է լինելու, բայց պատրաստ էինք դրան: Անթերի գործեցինք առաջին կեսում և մենք արժանի էինք այս հաղթանակին: Յուրաքանչյուր խաղում փորձելու եք հաղթել և մնալ մրցաշարային աղյուսակի վերնամասում»,- խաղից հետո ասել է Մխիթարյանը։ Ինչևէ, Ա սերիայի ընթացիկ մրցաշրջանում Մխիթարյանը խփեց 9-րդ գնդակը։ Գոլ գումարած գոլային փոխանցում հաշվարկում հայ կիսապաշտպանը շարունակում է բարձր դիրք զբաղեցնել ոչ միայն Իտալիայում այլևս թոփ-5 առաջնություններում։ Մասնավորապես, հայ ֆուտբոլիստը զիջում է միայն «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Բրունու Ֆերնանդեշին ով խփել է 11 գնդակ և կատարել 8 գոլային փոխանցում։ Մխիթարյանը խփելով 9 գնդակ կատարել է 8 գոլային փոխանցում։ Հայաստանի ազգային հավաքականի ավագը խոսել է նաև այս հաշարկի մասին։ «Ինձ համար դրանք միայն թվեր են. ես թիմի համար եմ աշխատում: Շնորհակալ եմ խաղընկերներիս, որոնց շնորհիվ շատ լավ եմ զգում այստեղ: Հաղթում ու պարտվում ենք միասին, իսկ ամենաառաջնայինը թիմն է»,- նշել է Մխիթարյանը։

Ի դեպ գոլ + գոլային փոխանցում հաշվարկում Մխիթարյանն Իտալիայում առաջին հորիզոնականը կիսում է «Յուվենտուսի» առաջատար Կրիշտիանու Ռոնալդուի հետ։ Հայ ֆուտբոլիստն ունի 17 միավոր։ Նույնքան միավոր ունի նաև Ռոնալդուն (15 գոլ, 2 փոխանցում)։ Գոլ+փոխանցում համակարգով Մխիթարյանին ու Ռոնալդուին հաջորդում են Չիրո Իմոբիլեն ու Ռոմելու Լուկակուն։ Նրանք 16 միավոր են վաստակել։ Ինչ վերաբերվում է գոլային փոխանցումների հաշվարկին, ապա մեր ֆուտբոլիստը արդեն տևական ժամանակ վստահաբար առաջին հորիզոնականում է։ Նա երկու միավորով գերազանցում է երկրորդ հորիզոնականում գտնվող «Նապոլիի» կիսապաշտպան Դրիս Մերտենսին։ Հիշեցնենք, որ մկանային վնասվածքի պատճառով Մխիթարյանը չէր չմասնակցել «Սպեցիայի» դեմ Իտալիայի առաջնության 19-րդ տուրի հանդիպմանը: Իտալիայի ընթացիկ առաջնությունում միակ հանդիպում է, որին մեր հավաքականի ավագը չի մասնակցել։ Ինչևէ, անդրադառնալով երեկկա հանդիպմանը կարող ենք ասել, որ պորտուգալացի մասնագետ Պաուլու Ֆոնսեկայի թիմը ցուցադրեց արդյունավետ, բայց ոչ այնքան բալանասավորված ֆուտբոլ։ Այո, «Ռոմայի» գրոհները սուր էին, բայց խաղային օղակների միջև համագործակցությունն այն չէր։ Խնդիրներ ծագում էին հատկապես «Ռոմայի» պաշտպանության կենտրոնում։ Այո, «Ռոման» այս պահին երրորդն է Ա սերիայում, բայց ասել, որ այս թիմն ի զորու է պայքարել չեմպիոնի կոչման համար՝ ճիշտ չի լինի։ Ընթացիկ մրցաշրջանում քիչ չեն հանդիպումները, երբ Ֆոնսեկայի ֆուտբոլիստները ցուցադրել են թույլ ֆուտբոլ։ Կարճ ասած՝ «Ռոմայի» խաղում պակասում է կայունությունը, իսկ խաղային արդյունավետ մոդելը դեռևս վերջնականապես ձևավորված չէ։

Այուամենայնիվ արձանագրենք, որ ի դեմս Մխիթարյանի «Ռոման» ունի առաջատար, որի արդյունավետության գործակիցը մի շարք առումներով լավագույնն է որ միայն Իտալիայում։ Վստահաբա կարող ենք ասել նաև, որ մեր ֆուտբոլիստն անց է կացնում իր լավագույն մրցաշրջաններից մեկը։ Օրեր առաջ հեղինակավոր WhoScored պարբերականը, բարձր գնահատելով Մխիթարյանի խաղը, ուշագրավ զուգահեռ էր անցկացրել Մխիթարյանի՝ Պրեմիեր լիգայում և Ա սերիայում ելույթների միջև։ Եվ այսպես, պարբերականը հաշվարկել է այդ առաջնություններում Մխիթարյանի կատարած ընդհանուր գոլային փոխանցումների քանակը: Հայ ֆուտբոլիստը «Մանչեսթեր Յունայթեդում» ու «Արսենալում» ընդհանուր առմամբ 78 հանդիպում է անցկացրել Պրեմիեր լիգայում։ Այդ 78 հանդիպումներում նա դարձել է ընդամենը 14 գոլային փոխանցման հեղինակ: Իսկ ահա «Ռոմայի» կազմում Ա սերիայում մասնակցած 40 հանդիպումներում արդեն իսկ կատարել է 13 գոլային փոխանցում: Մխիթարյանն Իտալիայի նախորդ առաջնությունում կատարել էր 5 արդյունավետ փոխանցում: Մեկնաբանությունները, կարծում ենք, ավելորդ են։Իտալիայում Մխիթարյանը ցուցադրում է այն ֆուտբոլը, որին սպասում էինք։

Ավելի ստույգ՝ նա խաղադաշտում օգտագործում է իր պոտենցիալի զգալի մասը։ Ընդունենք, որ Մխիթարյանի բացառիկ արագությունը ցայտուն կերպով աչքի չընկավ Անգլիայի Պրեմիեր լիգայում: Մասնավորապես, մի շարք այլ գործոններ թույլ չտվեցին, որ հայ ֆուտբոլիստը գործի դնի իրական ներուժը: Ի տարբերություն Ժոզե Մոուրինյոյի կամ Ունայ Էմերիի՝ Պաուլու Ֆոնսեկան Մխիթարյանից փորձում է քաղել արդյունավետության ողջ արսենալը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում