Monday, 13 05 2024
13:30
Մահացել է մարզական լրագրող, «Փյունիկ»-ի գլխավոր քարտուղար Դավիթ Մարտիրոսյանը
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ

«Միլանից» հետո. Որ թոփ-ակումբում կխաղա Հայաստանի ազգային թիմի հարձակվողը…

Անցյալ տարվա մարտին իտալական մամուլում տեղեկություն տարածվեց, որ արգենտինական «Ուրականի» և Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Նորբերտո Բրիասկո Բալեկյանը կարող է կարիերան շարունակել եվրոպական գրանդ ակումբներից մեկում՝ «Միլանում»։ Խոսվում էր, որ արդեն ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ մեր հավաքականի ֆուտբոլիստը կարող է տեղափոխվել տիտղոսակիր թիմ։

«Այո, «Միլանը» կապ է հաստատել ինձ հետ, բայց չեմ ցանկանում ժամանակից շուտ ինչ-որ բան ասել։ Հիմա կենտրոնացած եմ իմ ակումբի՝ «Ուրականի» վրա, այնուհետև կտեղափոխվեմ Եվրոպա։ Կարծում եմ՝ ակումբը դեմ չի լինի, որ ես ցանկություն ունենամ հեռանալու»,- նշել էր Բալեկյանը։

Վերջինս նշել էր նաև, որ իր գործակալը գտնվում է Միլանում, և հավանականությունը մեծ է, որ գործարքը կկայանա։ Կարճ ժամանակ անց, սակայն, Բալեկյանի տեղափոխության վերաբերյալ խոսակցությունները դադարեցին։ «Միլանը», որը վերջին տարիներին լուրջ արդյունքներ չի գրանցել, ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում զգալիորեն ուժեղացրեց կազմը այլ բարձրակարգ ֆուտբոլիստներով։ Այսօր «Միլանում» է նաև լեգենդար հարձակվող Զլատան Իբրահիմովիչը։ Իտալական մամուլը գրում էր, որ Իբրահիմովիչը չի ցանկանում երկարաձգել պայմանագիրը «Միլանի» հետ։ Նույն աղբյուրի համաձայն էլ՝ իտալական ակումբի ղեկավարությունը որպես Իբրահիմովիչի փոխարինող դիտարկում էր հենց Բալեկյանի թեկնածությունը։

Վերջին շրջանում հայ հարձակվողն ամրապնդվել էր իր թիմի հիմնական կազմում և ելույթ է ունենում կենտրոնական հարձակվողի դիրքում: Նշենք, որ «Ուրականը» սովորաբար խաղում է 4-2-3-1 մարտավարությամբ, և հայ հարձակվողի դերը բավական մեծ է։ Հայ հարձակվողը ուշադրության կենտրոնում էր հայտնվել հատկապես այն բանից հետո, երբ նրա մասին խոսել էր 20-րդ դարի լավագույն ֆուտբոլիստներից լուսահոգի Դիեգո Մարադոնան։ Վերջինս, որը գլխավորում էր արգենտինական «Խիմնասիա Լա-Պլատա» ակումբը, անցյալ տարվա փետրվարին «Ուրականի» դեմ Արգենտինայի առաջնության 18-րդ տուրի հանդիպումից հետո գովեստի խոսքեր է հնչեցրել Բալեկյանի հասցեին։ «Նա հիանալի խաղացող է։ Բալեկյանը մրցակցի տուգանային հրապարակում նման է գազանի։ Նորբերտոն այսօր փայլուն հանդիպում անցկացրեց և մեծ խնդիրներ ստեղծեց մեզ համար»,- նշել էր Մարադոնան։

Ինչևէ, այսօր արդեն կարող ենք փաստել, որ հավանականությունը մեծ է, որ Բալեկյանը մոտ ժամանակներս կհայտնվի թոփ ակումբում։ Արգենտինական ԶԼՄ-ները, անդրադառնալով հայ հարձակվողի հնարավոր տրանսֆերին, նշել են, որ Բալեկյանն ընդգրկվել է այն 100 ֆուտբոլիստների ցուցակում, որտեղից «Միլանը» պետք է ընտրի ուժեղագույններին։ Ըստ արգենտինական ԶԼՄ-ների՝ դա ապացույցն է Բալեկյանի մեծ պոտենցիալ ունեցող հարձակվող լինելու։

Եվ ահա, արգենտինական մամուլում տեղեկություն է տարածվել նաև, որ Բալեկյանի ծառայությունով հետաքրքրված է հանրահայտ «Ռիվեր Փլեյթ» ակումբը։ Վերջինս, ի տարբերություն «Միլանի», վերջին տարիներին կայուն կերպով ելույթ է ունենում թե՛ Արգենտինայի առաջնությունում և թե՛ Լատինական Ամերիկայի գավաթային մրցաշարերում։ Հավանականությունը մեծ է, որ Բալեկյանը մոտ ժամանակներս փորձաշրջան կանցնի «Ռիվեր Փլեյթում»։

Հայաստանի ազգային հավաքականի կազմում Բալեկյանն անցկացրել է ընդամենը 4 հանդիպում։ Պետք է խոստովանենք, որ այս ֆուտբոլիստի խաղը մեր հավաքականում չի տպավորել, և ֆուտբոլասերներից շատերը մեծ հույսեր չէին կապում Բալեկյանի հետ։ Վերջինս առաջին անգամ Հայաստանի ազգային հավաքական էր հրավիրվել 2018 թվականի մարտին և մասնակցել Էստոնիայի ու Լիտվայի հետ ընկերական հանդիպումներին։ Բալեկյանին հրավիրել էր մեր հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանը։ Բալեկյանին Հայաստանի հավաքական էր հրավիրել նաև մեկ այլ գլխավոր մարզիչ՝ Արմեն Գյուլբուդաղյանցը։ Մասնավորապես, Բալեկյանը մասնակցել էր 2020 թվականի Եվրոպայի առաջնության ընտրական փուլի մեկնարկային Բոսնիա-Հերցեգովինայի հետ արտագնա հանդիպմանը, ինչպես նաև այս խաղին հաջորդած Ֆինլանդիայի հետ երևանյան մրցավեճին։

Հայաստանի ազգային հավաքականի ներկայիս գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը Բալեկյանին հրավիրել էր Ազգերի լիգայի խաղարկության մեկնարկային՝ Հյուսիսային Մակեդոնիայի և Էստոնիայի հետ հանդիպումներին։ Մասնավորապես, Հյուսիսային Մակեդոնիայի դեմ մրցավեճում Բալեկյանը, խաղալով հանդիպման վերջին 15 րոպեներին, վատ տպավորություն չէր թողել։ Կապառոսը Բալեկյանին հրավիրել էր նաև մյուս հանդիպումներին, սակայն կորոնավիրուսի համավարակի պատճառով հավաքականին նրա միանալը չէր ստացվել։

Փաստ է, որ Յուրա Մովսիսյանից հետո մեր հավաքականը չունի բարձրակարգ կենտրոնական հարձակվող, որի միջոցով հնարավոր կլինի արդյունավետ կառուցել խաղը առջևի գծում։ Չենք կասկածում, որ այս պահին Հայաստանի հավաքականի մարզչական շտաբի կողմից հարձակման գիծը կարգի բերելու գործընթացում դիտարկվում է Բալեկյանի տարբերակը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում