Հայաստանի ֆուտբոլի առաջնության չեմպիոն «Արարատ-Արմենիա»-ն նոր համալրում ունի կազմում:
Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: ակումբին է միացել 26-ամյա կիսապաշտպան Դանու Սպատարուն: Դանուն հանդես է եկել մոլդովական «Զիմբռու Չիսինաու», ռումինական «Դինամո», «Պոլիտեխնիկա Իաշի», լատվիական «Լիեպայա» և մի շարք այլ ակումբներում:
Մինչ «Արարատ-Արմենիա» տեղափոխվելը հանդիսացել է «Նոա» ֆուտբոլային ակումբի ֆուտբոլիստ, որի կազմում դարձել է Հայաստանի գավաթակիր: