Saturday, 27 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Պատմական դիմակայություն, որը չի կայանա Երևանում…

Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը Եվրոպայի առաջնության փլեյ-օֆի տնային հանդիպումը չի անցկացնի Երևանում։ Փետրվարի 13-ին շվեյցարական Նիոն քաղաքում կայացել էր ՈՒԵՖԱ ֆուտզալի ԵՎՐՈ 2022-ի որակավորման փլեյ-օֆ փուլի վիճակահանությունը։ Հայաստանի հավաքականը Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլի ուղեգիրը այս տարվա ապրիլին պետք է վիճարկեր Բուլղարիայի ընտրանու հետ։ COVID-19-ի համավարակով պայմանավորված՝ հանդիպումները հետաձգվել էին: Եվ ահա ՈՒԵՖԱ-ի որոշմամբ թիմերի միջև 2 հանդիպումները կկայանան նոյեմբերի 5-ին՝ Երևանի ժամանակով 20:30-ին, և նոյեմբերի 8-ին՝ ժամը 19:00-ին՝ Բուլղարիայի Վառնա քաղաքի սպորտի և մշակույթի պալատում:

Վիճակահանությունից հետո անդրադառնալով մեր առաջիկա մրցակցին՝ Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ռուբեն Նազարեթյանն ասել էր. «Անկախ վիճակահանության արդյունքից՝ եթե ցանկանում ենք անցնել հաջորդ փուլ, ապա պետք է պատրաստ լինեինք մրցելու ցանկացած մրցակցի հետ։ Մինչև Բուլղարիայի ընտրանու դեմ հանդիպումները դեռ բավական ժամանակ կա, կուսումնասիրենք մրցակցին և կփորձենք հասկանալ նրանց ուժեղ և թույլ կողմերը։ Ֆուտբոլային տեսանկյունից վիճակահանությունը գնահատում եմ դրական։ Մրցակիցը մի փոքր առավելություն է ունենալու, քանի որ մենք ավելի շատ ժամանակ ենք ծախսելու ճանապարհներին։ Հանդիպումներին ընդառաջ՝ ապրիլի 1-ին կսկսենք արդեն մարզական հավաքը»։

Հիմա իրավիճակը բոլորովին այլ է, և բուլղարացիները երկու հանդիպումներն էլ անցկացնելու են սեփական հարկի տակ։ Փորձենք հասկանալ, թե ինչ է իրենից ներկայացնում Բուլղարիայի հավաքականը, և արդյոք իրատեսակա՞ն է մեր ընտրանու պատմության մեջ առաջին անգամ Եվրոպայի առաջնությունում հայտնվելը։ Բուլղարիայի հավաքականն ընդգրկված էր Եվրո-2022-ի ընտրական D ենթախմբում՝ Անդորրայի, Սան Մարինոյի և Ալբանիայի հավաքականների հետ միասին։ Փլեյ-օֆում բուլղարացիները հայտնվել են ենթախմբում՝ զբաղեցնելով միայն 3-րդ հորիզոնականը, առջևում թողնելով Սան Մարինոյին և Ալբանիային։ Առաջին մրցավեճում Բուլղարիան 4։1 հաշվով զիջել էր Ալբանիային, այուհետև ոչ-ոքի՝ 1։1, խաղացել Սան Մարինոյի հետ։ Խմբային փուլի արգելքը մեր մրցակիցը հաղթահարել էր վերջին երրորդ խաղում Անդորրայի նկատմամբ 2։1 հաշվով տարած դժվարին հաղթանակի շնորհիվ։

Նշենք, որ ի տարբերություն Բուլղարիայի՝ Հայաստանի հավաքականը որակավորման փուլում ընդգրկված էր շատ ավելի ուժեղ խմբում։ Հիշեցնենք, որ առաջին խաղում Հայաստանը լուրջ դիմադրություն ցույց տալով՝ 2։5 հաշվով զիջել էր Բելգիայի բավական ուժեղ հավաքականին, այնուհետև 3։1 հաշվով առավելության հասել Չեռնոգորիայի նկատմամբ։ Վճռորոշ 3-րդ տուրում երկրորդ հորիզոնականն ապահովագրելու համար մերոնց անհրաժեշտ էր առավելության հասնել ենթախմբի ընդգծված հետնապահ Շոտլանդիայի նկատմամբ։ Այս հավաքականն առաջին տուրում Չեռնոգորիային 9։2 հաշվով զիջելուց հետո երկրորդ տուրում 7։3 հաշվով զիջել էր Բելգիային։ Մեր հավաքականի հաղթանակը կասկած չէր հարուցում։ Բուքմեյքերները Հայաստանի հաղթանակի համար սահմանել էին 1.05 գործակից, բայց… Մեր ֆուտբոլիստները անսպասելիորեն ցուցադրեցին թույլ ֆուտբոլ։ Հաղթանակի նկատմամբ վստահությունն ուղղակի թույլ չտվեց Հայաստանի հավաքականին տրամադրվել և խաղալ գոնե իր հնարավորության սահմաններին մոտ։ Հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի՝ 2։2։ Ընդ որում, շոտլանդացիները երկու անգամ առաջ անցան հաշվի մեջ, և մերոնք հետապնդողի դերում էին։ Նշենք, սակայն, որ ողջ հանդիպման ընթացքում Հայաստանի հավաքականը թելադրողի դերում էր, իսկ շոտլանդացիները կազմակերպեցին ընդամենը 5-6 վտանգավոր գրոհ, որոնցից երկուսն ավարտվեց դարպասի գրավումով։

Ինչևէ, խաղալով արդար խաղի կանոններին համապատասխան՝ Հայաստան-Շոտլանդիա հանդիպումից հետո Բելգիայի ընտրանին, որն արդեն ապահովել էր առաջին հորիզոնականը, 5։1 հաշվով հաղթեց Մոնտենեգրոյին՝ Հայաստանի հավաքականի համար ապահովելով երկրորդ հորիզոնականը։

Եթե օբյեկտիվ գնահատական տանք փլեյ-օֆի վիճակահանությանը, ապա այն պետք է համարենք բարեհաջող։ Ֆուտզալի Հայաստանի հավաքականն ունի իրական հնարավորություն պատմություն կերտելու։ Այսօր կարող ենք թերևս արձանագրել, որ նոյեմբերի 5-ին և 8-ին տեղի է ունենալու պատմական դիմակայություն։ Որակավորման փուլում մեր ֆուտբոլիստները ցույց տվեցին, որ պատրաստ են և կարող են լուրջ խնդիրներ լուծել։ Այսօր ունենք մարտունակ կոլեկտիվ, որը կարող է մեր երկրի պատիվը բարձր պահել փոքր խաղադաշտում աշխարհում իր նշանակությամբ երկրորդ մրցաշարում։

Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը սեպտեմբերի 14-ից 20-ը մարզական հավաք է անցկացրել Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում։ Այս հավաքին մասնակցել են նաև թիմի երկու նորեկները՝ Ջոնաթան Բրունո Սանտյագոն և Վլադիմիր Սանոսյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում