Monday, 13 05 2024
13:30
Մահացել է մարզական լրագրող, «Փյունիկ»-ի գլխավոր քարտուղար Դավիթ Մարտիրոսյանը
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ

Արմատական փոփոխություններ «Արարատում»․ «Նոր» թիմ հայկական ֆուտբոլում

Մեկնարկելիք մրցաշրջանին ընդառաջ Երևանի «Արարատ» ֆուտբոլային ակումբում տեղի ունեցան, ըստ էության, արմատական փոփոխություններ։ Հայկական ամենատիտղոսակիր ակումբում վերջին շրջանում տեղի էին ունենում միանգամայն անհասկանալի և անբացատրելի երևույթներ։ Դեռևս մրցաշրջանի սկզբից «Արարատը» վերելքի փուլում էր և ցուցադրում էր գրագետ և որակյալ ֆուտբոլ: «Արարատի» երկրպագուների ուրախությունը, սակայն, բնականաբար, երկար չտևեց: Վերելքի փուլում թիմից հեռացավ գլխավոր մարզիչ Սերգեյ Բոյկոն: Ըստ էության, հենց Բոյկոյի շնորհիվ էր ձևավորվել մարտունակ կոլեկտիվ, որի խաղն իսկապես տպավորում էր: Բոյկոյի հեռանալուց հետո գլխավոր մարզչի պարտականությունները կատարում էր Գագիկ Սիմոնյանը։ Այնուհետև եկավ Իգոր Կոլիվանովը, որի հետ բոլորը մեծ հույսեր էինք կապում։ Վեց ամիս աշխատելուց հետո հեռացավ նաև Կոլիվանովը։ Հիշեցնենք, որ նախորդ առաջնության ավարտից հետո «Արարատի» գլխավոր մարզիչ էր նշանակվել Սերգեյ Բուլատովը:

2019/2020 թթ. առաջնությունը դեռ չէր մեկնարկել, երբ Բուլատովը հեռացավ թիմից: Գնանք ավելի հետ՝ 2018/2019 թթ․, մրցաշրջանը «Արարատը» սկսեց Արմեն Ստեփանյանի գլխավորությամբ, որին փոխարինեց Աբրահամ Խաշմանյանը: Վերջինիս հեռանալուց հետո «Արարատի» գլխավոր մարզչի պարտականությունները կատարում էր Տիգրան Եսայանը: Այս մասնագետն էլ, սակայն, երկար չաշխատեց երևանյան թիմում, և հունիսի վերջին գլխավոր մարզիչ նշանակվեց Բուլատովը: Մարզչական փոփոխություններին զուգահեռ, սկանդալներն ու տհաճ միջադեպերը անպակաս էին «Արարատում»: Թիմի կազմը շարունակ փոխվում էր, սակայն խաղում որևէ դրական տեղաշարժ չէր նկատվում: «Արարատը» ձախողել էր մրցաշրջանը՝ առաջնությունն ավարտելով վերջին հորիզոնականում: Վերջին երկու մրցաշրջաններում արդեն իսկ դժվար է հաշվել, թե քանի գլխավոր մարզիչ է փոխել «Արարատը»: Հիշեցնենք, որ «Արարատում» էր նաև տարիներ առաջ սկանդալի մեջ ներքաշված Վալերի Հովհաննիսյանը, որը զբաղեցնում էր գլխավոր մենեջերի պաշտոնը։ Բարձրագույն խմբի առաջնության վերջնամասում Հովհաննիսյանը հեռացավ «Արարատից», իսկ թիմը լավագույն վեցյակի պայքարում զբաղեցրեց վերջին հորիզոնականը։ Վերջին օրերին «Արարատ» ակումբում ծավալվող իրադարձությունները կարելի է որակել այսպես՝ փոփոխություններ, որոնք միտված են վերականգնելու սիրված թիմի բարի համբավը։ Եվ այսպես, նախօրեին «Արարատի» գործադիր տնօրեն նշանակվեց Արթուր Նազարյանը, իսկ թիմի գլխավոր մարզչի պաշտոնը ստանձնեց մեր երկրի լավագույն մասնագետներից մեկը՝ Վարդան Բիչախչյանը։ Վերջինիս գլխավորությամբ Գյումրիի «Շիրակը» աչքի է ընկել կայուն և արդյունավետ ելույթներով։

«Արդեն տասը տարի է՝ ես աշխատում էի «Շիրակում», որտեղ որպես ֆուտբոլիստ ևս անցկացրել եմ երկար տարիներ: Կարծում եմ, որ մարզչական գործում տաս տարին պատկառելի ժամանակահատված է և հասունացել էր այն պահը, որ պետք էր փոփոխությունների գնալ: Այս ամենին գումարվեց նաև այն, որ «Արարատ» ակումբից ստացա առաջարկ՝ գլխավորելու երևանյան թիմը: Վերջերս «Արարատի» գործադիր տնօրեն է դարձել Արթուր Նազարյանը, որին վաղուց եմ ճանաչում: Նազարյանի հետ ունեցանք երկար քննարկում, որից հետո կայացրի նման որոշումը: «Արարատը» մեծ պատմություն ունեցող ակումբ է, որը պետք է պայքարի ամենաբարձր արդյունքների համար: Թիմի կազմում լուրջ փոփոխություններ են իրականացվելու, որի մասին կխոսենք ավելի ուշ»,- երեկ հայտարարել էր Բիչախչյանը:

Երեկ հայտնի դարձավ, որ «Արարատը» չի երկարաձգել պայմանագիրը միանգամից 14 ֆուտբոլիստների հետ։ Մասնավորապես, թիմից հեռացել են Կոելո Վիեյրա Վիկտոր Հուգոն, Սանտոս Դաս Նևես Խամեսը, Իգոր Գաբրիել Ագուիարը, Ռաֆայել Էնրիկեն, Պավել Ստեպանեցը, Դավիդ Դավիդյանը, Թոմաս Ֆիբելը, Դմիտրի Ռիժովը, Զուրաբի Արզիանին, Արունա Լուկմանը, Օսենի Գանիյու Բոլաջին, Վեսլեն Ժունիորը, Կոնստանտին Մորոզովը և Դենիս Դեդեչկոն։ Սա նշանակում է՝ «Արարատը» գալիք մրցաշրջանում կներկայանա բոլորովին նոր թիմով։ Երկրպագուները լիահույս են, որ երևանյան թիմը տևական դադարից հետո վերջապես լուրջ խնդիրներ կլուծի և հաջողություններ կգրանցի նաև միջազգային ասպարեզում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում