Tuesday, 19 01 2021
Tuesday, 19 01 2021
Բացահայտվել են աշխատողի չձևակերպման ու ՀԴՄ-ի կիրառման կանոնների խախտման դեպքեր. ՊԵԿ
Բա բացահայտեիք. Գևորգ Պապոյանը հանձնաժողովի աշխատանքը համեմատեց Կոզբադինի խոստումների հետ
12:05
Ճապոնիայում 60-ից ավելի մարդ Է զոհվել ձյունը մաքրելիս
Ու բոլորին թվում է, թե մարդիկ այդ ամենը չեն հասկանում. ինչ են մտածել ավելի քան քառորդ դար
11:55
ԱՀԿ-ն քննադատել է Չինաստանի անգործությունը՝ կորոնավիրուսի բռնկման առաջին օրերին
Վնասով աշխատող հանքարդյունաբերողը մի քանի միլիարդ դրամ է ուղղում բարեգործությանը. Բաբկեն Թունյան
Իրանում ՀՀ դեսպանը Իրանի բարձրաստիճան պաշտոնյայի հետ քննարկել է տնտեսական հարաբերությունների զարգացման նոր միտումները
Պարոն Բագրատյան, պատասխանատվությունը մի բաշխեք. Անանյանն էլ չգիտեմ՝ քանի գլխանի է եղել. Բաբաջանյան
Լարսում 730 բեռնատար է կուտակված
Արցախում հայտնաբերվել է կորոնավիրուսային հիվանդության 6 նոր դեպք
Քննիչ հանձնաժողովների լիազորությունները պետք է ավելացնել. Բագրատյանը՝ Գրիգորյանին
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 236 նոր դեպք, առողջացել է 436 քաղաքացի
Հադրութի, Ջաբրայիլի և Դավիթ Բեկ գյուղի նախկին տարածքից հայտնաբերվել է 8 աճյուն
«Լիդիան Արմենիան» 2500 ջահ է ներկրել, բայց մենք չունենք դրա ապացուցողական հիմքը. Բագրատյանը՝ Խանդանյանին
Ռուսաստանյան խաղաղապահները ծառայություն են իրականացնում Մարտակերտի դիտակետերում
Ձեր 16-էջանոց զեկույցում ոչ մի վերլուծական գործիքակազմ չեմ տեսնում. Արտակ Մանուկյան
Երկաթուղում հաճախացել են գողության և վանդալիզմի դեպքերը
ՀՀ-ում գործող 30 մետաղական հանքավայրերից ոչ մեկը շահութահարկ չի վճարում. Սերգեյ Բագրատյան
10:52
Թրամփը տեսագրել է հրաժեշտի ճառն ԱՄՆ-ի նախագահի պաշտոնում. CNN
Հունվարի 29-ին անցկացվելու են խորհրդարանական լսումներ գիտակրթական թեմայով. Մխիթար Հայրապետյան
Սյունիքի մարզում կնոջ դի է հայտնաբերվել
Արձանագրված 6 դեպքով հաշվարկվել է ավելի քան 7 մլն դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս
Աշոցքի տարածաշրջանի ավտոճանապարհներին բուք է, Դիլիջանի ոլորանները փակ են կցորդիչով փոխադրամիջոցների համար
Բարձր տեխնոլոգիական զարգացումը Հայաստանի տնտեսական զարգացման, ինչպես նաև կառավարության հիմնական առաջնահերթություններից է. Հակոբ Արշակյան
10:20
Բայդենը և Հարիսը հունվարի 19-ին ելույթ կունենան կորոնավիրուսի զոհերի հիշատակման արարողությանը
10:10
Փարիզի Disneyland-ը բացումը երկու ամսով հետաձգել է համավարակի պատճառով
10:00
Այս կառավարության ամենամեծ խնդիրը հետևողականության պակասն է․ արդյունքի համար պետք է գնալ մինչև վերջ
09:50
Facebook-ը և Instagram-ը ներկայացուցչություններ կունենան Թուրքիայում
09:40
Թրամփը Բայդենի երդմնակալության օրը վաղ առավոտյան կհեռանա Վաշինգտոնից
Եթե ինձ տեսնում եք «Հայրենիքի փրկության շարժմանը» մասնակցելիս, չի նշանակում՝ անվերապահ վստահում եմ Վազգեն Մանուկյանին

Ինչպես է լուծվում Մխիթարյանի հարցը. Ուշագրավ մանրամասներ տրանսֆերի ֆինանսական կողմի մասին

Իտալական «Ռոման» նախօրեին պաշտոնական հայտարարություն տարածեց Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի վերաբերյալ՝ հայտնելով, որ մեր ֆուտբոլիստը մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը կխաղա Հռոմի թիմում: Հաղորդագրության մեջ նշված էր նաև, որ «Ռոման» Լոնդոնի «Արսենալի» հետ համաձայնության է եկել մեր կիսապաշտպանի մինչև 2020/2021 թթ. մրցաշրջանի ավարտը պայմանագիրը երկարաձգելու վերաբերյալ: Իսկ ինչ ասել է պայմանագիրը ևս մեկ տարով երկարաձգել։ Հիշեցնենք, որ Մխիթարյանը վարձավճարով «Ռոմա» էր տեղափոխվել այս մրցաշրջանի սկզբում։ Մխիթարյանը «Արսենալի» ֆուտբոլիստ է, իսկ պայմանագիրը լոնդոնյան ակումբի հետ ավարտվում է 2021 թվականի դեկտեմբերին։

Երեկ միջազգային մամուլում տեղեկություն տարածվեց, ըստ որի՝ Մխիթարյանը կխզի պայմանագիրն անգլիական ակումբի հետ և «Ռոմային» վերջնականապես կմիանա ազատ գործակալի կարգավիճակով: Տեղեկության համաձայն՝ Մխիթարյանին հաջողվել է «Արսենալի» հետ կնքած պայմանագրի ավարտից մեկ տարի առաջ մնալ «Ռոմայում» վարձավճարով՝ իր գործակալ Մինո Ռայոլայի շնորհիվ: Սակայն ՖԻՖԱ-ի կանոնակարգն արգելում է ֆուտբոլիստին գործող պայմանագրի դեպքում վերջին տարում վարձավճարով հանդես գալ այլ ակումբում:

Իտալացի հայտնի մարզական լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն ուշագրավ մանրամասներ է ներկայացրել Մխիթարյանի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ՝ մասնավորապես անդրադառնալով գործարքի ֆինանսական կողմին։ Ռոմանոն նշել է, որ Մխիթարյանը կդառնա «Ռոմայի» հիմնական ֆուտբոլիստ, բայց իտալական ակումբը չի վճարի հայ ֆուտբոլիստի տրանսֆերի համար։ Մասնավորապես, «Արսենալի» համար Մխիթարյանից հրաժարվելու հիմնական շարժառիթը մեր ֆուտբոլիստի բարձր աշխատավարձն է։ Պայմանագիրը խզելու պարագայում «Ռոման» ստիպված է լինելու Մխիթարյանին վճարել 8.5 միլիոն ֆունտ։ Այդքան է կազմելու Մխիթարյանի աշխատավարձը «Արսենալում» մինչև պայմանագրի ավարտը։ Ավելին, Մխիթարյանի կողմից պայմանագիրը խզելու պարագայում «Արսենալը» կստանա 2.5 ֆունտ եվրո բոնուս լոյալության համար։ Մխիթարյանն իր հերթին ստիպված է լինելու «Արսենալին» փոխհատուցել 1 միլիոն ֆունտ՝ պայմանագիրը ժամանակից մեկ տարի շուտ խզելու համար։ Ընդհանուր առմամբ «Արսենալը», բաց թողնելով Մխիթարյանին, կխնայի 12-13 միլիոն ֆունտ։

Ֆինանսական տեսանկյունից «Արսենալի» համար սա թերևս միակ օպտիմալ լուծումն է։ Ըստ ամենայնի, այս տարբերակը ձեռնտու է նաև «Ռոմային»։ Վերջինս առանց տրանսֆերի համար վճարելու պայմանագիր կկնքի Մխիթարյանի հետ՝ վճարելով միայն հայ կիսապաշտպանի մեկ տարվա աշխատավարձը։ Դժվար չէ ենթադրել, որ իրավիճակի նման հանգուցալուծման շուրջ են համաձայնության եկել «Արսենալն» ու «Ռոման», որին հաջորդեց իտալական ակումբի հայտարարությունը։

Երեկ երեկոյան տրանսֆերային գործարքին անդրադարձել էր նաև Մխիթարյանը։ Վերջինս ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ ուրախ է «Ռոմայում» աշխատանքը շարունակելու համար: «Պատմությունս «Ռոմայի» հետ շարունակվում է: Գոհ եմ, որ համաձայնության ենք եկել պայմանագրի հարցում և հաջորդ մրցաշրջանի հետ կապված նախնական գործարք ունենք: Կան նպատակներ, որոնց ուզում եմ հասնել «Ռոմայի» կազմում: Առա՜ջ, «Ռոմա»»,- գրել էր Մխիթարյանը։

Ավելի վաղ շատ էր խոսվում այն մասին, որ «Ռոման» ֆինանսական խնդիրների պատճառով այլևս մեկ տարով կվարձակալի մեր ֆուտբոլիստին՝ պայմանով, որ հաջորդ տարի կգնի նրա ամբողջական տրանսֆերը: Երեկ, սակայն, պարզ դարձավ, որ ՖԻՖԱ-ի կանոնադրությամբ՝ վարձակալության ժամկետը երկարացնել ուղղակի հնարավոր չէ։

Նշենք, որ Մխիթարյանի շուրջ վերջին ամիսներին մամուլում տարածվել էին բազմաթիվ տեղեկություններ, որոնց մեծ մասը չէր համապատասխանում իրականությանը։ Հայաստանի ազգային հավաքականի ավագի շուրջ ստեղծված իրավիճակին անդրադարձել էր նաև Մինո Ռայոլան՝ նշելով, որ հայ ֆուտբոլիստի վերաբերյալ կեղծ տեղեկություններ են տարածվել։ Իսկ ովքեր և ինչ նպատակով էին տարածել սխալ տեղեկություններ։ Այս տարվա մարտի վերջին բրիտանական Daily Mail-ը տեղեկություն էր տարածել, որ մեր ֆուտբոլիստը հեռախոսով կապ է հաստատել «Արսենալի» հետ և խոսել իր մտադրության մասին: Ըստ պարբերականի՝ «Մանչեսթեր Յունայթեդից» և «Արսենալից» հետո Մխիթարյանը գտել է այն թիմը, որտեղ լավ է զգում: «Մխիթարյանը ոչ մի հաղորդագրություն չի ուղարկել «Արսենալին» իրեն ազատ արձակելու վերաբերյալ: Դա սուտ է: Սխալ լուրերն այս շրջանում անընդունելի են»,- հայտարարել էր Ռայոլան։

Ստացվում է, որ թե՛ Իտալիայում և թե՛ Անգլիայում ցանկությունը մեծ է, որ Մխիթարյանը կարիերան շարունակի «Ռոմայում» և վերջինս գնի հայ կիսապաշտպանի ամբողջական տրանսֆերը։

Հեղինակներ
ՆՎԵՐ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ
ՆՎԵՐ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ
ԳՈՀԱՐ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
ԳՈՀԱՐ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
Արթուր Աղաբեկյան
Արթուր Աղաբեկյան
Ժիրայր Ոսկանյան
Ժիրայր Ոսկանյան
Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում