Friday, 26 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Եվրոպական որ երկրներն են պատրաստ վերսկսելու ֆուտբոլային մրցաշրջանը

Եվրոպական ֆուտբոլը կարծես թե վերակենդանանում է համավարակի հետևանքով հայտարարված դադարից հետո։ Թոփ երկրներից Իտալիայում, Անգլիայում, Գերմանիայում և Իսպանիայում 2019/2020 մրցաշրջանը ավարտին կհասցվի։ Երեկ հայտնի դարձավ, որ անգլիական Պրեմիեր լիգան ներկայացնող ակումբները կողմ են մրցաշրջանը վերսկսելուն: Այս մասին գրում են բրիտանական ԶԼՄ-ները: Այժմ Պրեմիեր լիգայի կազմակերպիչները աշխատանքներ են տանում կառավարությունից թույլտվություն ստանալու ուղղությամբ: Արդեն վաղվանից Իտալիայում մարզիկները անհատական մարզումներ անցկացնելու իրավունք կունենան։ Մայիսի 18-ից էլ արդեն ակումբները հնարավորություն կունենան մարզումներ անցկացնելու։

Ըստ իտալական ԶԼՄ-ների Իտալիայի առաջնությունները վերսկսվելու են հունիսի 14-ից ոչ ուշ։ Կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով Իտալիայի առաջնությունը դադարեցվել է մարտի 13-ին: Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը նախօրեին նշել էր, թե ինչպես կընթանա հետկարանտինային մարզումային շրջանը: Մայիսի 4-ից ֆուտբոլիստները կարող են սկսել անհատական մարզումները, մայիսի 18-ից ակումբները կարող են ոչ մեծ խմբերով անցնել ընդհանուր մարզումների: Իսկ ահա արդեն հունիսի 1-ից թիմերին կթույլատրվի ընդհանուր մարզումը: Լա լիգան կարող է վերսկսվել հունիսի 5-ին կամ հունիսի 12-ին: Ինչ վերաբերում է Գերմանիային, ապա այս երկրում առաջնությունը պետք է վերսկսվեր արդեն մայիսի 9-ին։ Գերմանիայի առողջապահության նախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ, ըստ որի մայիսի 9-ից հնարավոր կլիներ վերսկսել Բունդեսլիգան: Գերմանական մի շարք ակումբներ վերսկսել էին մարզումներն իրենց բազաներում: Խաղերը պետք է անցկացվեին առանց հանդիսականների, ակումբներից յուրաքանչյուրից մարզադաշտում կլինի 126 անձ, այդ թվում՝ֆուտբոլիստները: Վերջին պահին, սակայն Գերմանիայի կառավարությունն անորոշ ժամանակով հետևաձգեց առաջնությունը։ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը իր հայտարարությունում հատուկ անդրադառնալով մարզական միջոցառումներին նշել էր, որ բոլոր զանգվածային հանդիպումները, փառատոններն ու խաղերը չեն կայանա նվազագույնը մինչև օգոստոսի վերջ: Իր հերթին կանցլերը նշել է նաև, որ մոռացությանն չի մատնել կիսատ մնացած գլխավոր իրադարձությունը՝ Բունդեսլիգան: Մերկելը հավաստիացրել է, որ, այս կապակցությամբ որոշում կկայացվի մայիսի 6-ին:

Փաստորեն Բունդեսլիգայի վերաբերեյալ Գերմանիայի կառավարությունը կնդունի հատուկ որոշում հնարավորություն տալով ավարտին հասցնել այն։ Այսօր հայտնի դարձավ, որ Եվրոպական մի քանի երկրներում ևս կվերսկսեն կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով ընդհատված առաջնությունները:Մասնավորապես, Դանիայի և Լեհաստանի ֆուտբոլի ֆեդերացիաները հայտարարել են մրցաշրջանը ավարտին հասցնելու որոշման մասին: Լեհաստանում առաջնությունը կվերսկսվի մայիսի 27-ին, իսկ Դանիայում` մայիսի 29-ին:Դանիայի առաջնությունում է հանդես գալիս Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Էդգար Բաբայանը: Օրեր առաջ էլ տեղի էր ունեցել ՀՖՖ գործադիր կոմիտեի հերթական նիստը, որի ընթացքում քննարկվել էին ՀՀ Բարձրագույն և Առաջին խմբերի առաջնությունների, ինչպես նաև Գավաթի խաղարկության վերսկսման և ընթացիկ մրցաշրջանի ավարտի հնարավոր ժամկետները: Քննարկման արդյունքում մշակվել են առաջնությունների ժամկետների և ձևաչափերի հնարավոր փոփոխման մի քանի նախնական՝ աշխատանքային տարբերակներ:

ՀՖՖ աշխատակազմին առաջարկվեց մոտակա օրերի ընթացքում նշված նախնական տարբերակները քննարկել ՀՀ պարետատան հետ: Գործադիր կոմիտեի հաջորդ նիստի ընթացքում կներկայացվեն պարետատան հետ քննարկման արդյունքները, ինչի հիման վրա կկայացվի առաջնությունների վերսկսման հետ կապված վերջնական որոշում: Դիտարկվում են ՀՀ առաջնությունների վերսկսման հետևյալ հնարավոր ժամկետները. հունիսի սկիզբ և հունիսի վերջ՝ կախված ՀՀ տարածքում արտակարգ դրության հնարավոր ավարտից կամ վերջինիս ժամկետների հնարավոր երկարացումից:Հիշեցնենք, որ պարետատունը ապրիլի 23-ից թույլատրել էր հայկական ակումբներին վերսկսել մարզումները։ Անդրադառնանք նաև այն երկրներին, որոնք պաշտոնապես որոշել են չվերսկսել առաջնությունները։ Արդեն կան 3 արդպիսի երկրներ՝ Հոլանդիան, Բելգիան և Ֆրանսիան։ Սա լուրջ հարված է հատկապես ՈՒԵՖԱ-ին, որը ամեն գնով ցանկանում է մինչև օգոստոս ավարտել 2019/2020 մրցաշրջանը և անմիջապես սկսել հաջորդ մրցաշրջանը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՈՒԵՖԱ-ն իր անդամ երկրների համար վերջնաժամկետ էր սահմանել ազգային առաջնություններն ավարտելու համար։ Մասնավորապես, մինչև հուլիսի 31-ը եվրոպական կառույցի անդամ երկրները պետք է ավարտին հասցնեն ներքին առաջնությունները։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում