Ատլետիկայի Եվրոպայի առաջնությունը չեղարկվել է կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով:
Այս մասին հայտնում է ֆեդերացիայի մամուլի ծառայությունը: Ատլետիկայի Եվրոպայի առաջնությունը նախատեսված էր անցկացնել Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում օգոստոսի 26-30-ը: Սակայն այն չի կայանա կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով: Կազմակերպիչներըբոլոր վաճառված տոմսերի գումարները կվերադարձնեն:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ աշխարհի առաջնությունը 2021 թվականի փոխարեն կանցկացվի 2022 թվականին հունիսի 15-24-ը: Նախնական տվյալներով, մրցաշարը պետք է ընդուներ ԱՄՆ-ի Օրեգոն նահանգի Յուջին քաղաքը, սակայն հիմա վայրի հետ կապված դեռևս վերջնական որոշում չկա: