Monday, 13 05 2024
13:30
Մահացել է մարզական լրագրող, «Փյունիկ»-ի գլխավոր քարտուղար Դավիթ Մարտիրոսյանը
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ

Մառազմի պայթյունը. Երբ Նեմեց Ռուբոյի ֆուտբոլային չարիքը քաղաքական գնահատական է հնչեցնում

Երեկ վարչապետի խորհրդականի պաշտոնից Հակոբ Ճաղարյանի ազատվելու փաստը քննարկման, ինչպես նաև շահարկման լայն առարկա է դարձել հասարակության շրջանում: «Աշխատանքից ազատվելու իմ որոշման հիմքերը հանդիսանում են Քաղաքացիական ավիացիայի հանդեպ ցուցաբերվող կործանիչ, քայքայիչ և ապապետական մոտեցումները»,- մասնավորապես հայտնել է վարչապետի նախկին խորհրդականն ու միաժամանակ տեղեկացրել, որ դեռևս անցյալ շաբաթվանից է ազատման դիմում գրել՝ հրաժարվելով «տաքուկ տեղ գտած, անհաղորդ խորհուրդներով «խորհրդականի» անպիտան կարգավիճակից»:

Հակոբ Ճաղարյանի պաշտոնից ազատվելուն անդրադարձել է նաև ՖԻՖԱ-ի նախկին մրցավար Արարատ Ճաղարյանը, որը ՀՀ վարչապետի նախկին խորհրդականի եղբայրն է։ «…Գիտեի, որ նա չի դիմանալու ձևավորված կեղծիքի, երեսպաշտության, քծնանքի այս մթնոլորտում…»,- մասնավորապես, ֆեյսբուքյան նման իր էջում գրել է Արարատ Ճաղարյանը:

Նախկիններին սպասարկող լրատվամիջոցները Արարատ Ճաղարյանի այս գնատահականը դարձնելով «դրոշակ»՝ փորձում են այն ծածանել ներկայիս իշխանությունների դեմ։ Մենք ապրում ենք ազատ երկրում, և ազատ կամարտահայտման իրավունք ունի յուրաքանչյուր ոք։ Արարատ Ճաղարյանը հայտնել է իր կարծիքը, և դա միանգամայն նորմալ է։ Այդուհանդերձ, հարկ ենք համարում առանձնակի ուշադրություն դարձնել շատերին հայտնի և ինչ-որ տեղ պարադոքսալ մի իրողության վրա։

Կեղծիքից, քծնանքից ու երեսպաշտությունից խոսում է մի մարդ, ով տարիներ շարունակ տոտալ կեղծիքի ու խարդախության դիմելով՝ բռնաբարել է հայկական ֆուտբոլը։ Իր ֆուտբոլային չարիք հանդիսանալը պաշտոնապես խոստովանել է նույն ինքը՝ Արարատ Ճաղարյանը։ Դեռևս անցյալ տարվա դեկտեմբերի 12-ին «Առաջին լրատվական»-ի տրամադրության տակ հայտնվել էր մի փաստաթուղթ, որն ըստ էության ամբողջացնում է հայկական ֆուտբոլի ողբերգական անցյալը։ Փաստաթղթում Ռուբեն Հայրապետյանի՝ Նեմեց Ռուբոյի օրոք ՀՖՖ-ի մրցավարական բաժնի պետ աշխատած Արարատ Ճաղարյանը նույն Հայրապետյանին խնդրում է իրեն վտարել հայկական ֆուտբոլից միտումնավոր խաղեր սարքելու և հանդիպման արդյունքները խարդախությամբ աղավաղելու համար: Ճաղարյանը նշել է նաև, որ ինքը հանդիսանում է ֆուտբոլային չարիք:

Նամակում մասնավորապես գրված է. «Հայտնում եմ Ձեզ, որ տարիներ շարունակ իմ գործունեությունով խոչընդոտել եմ հայկական ֆուտբոլի զարգացմանը։ Իմ հրահանգներով միտումնավոր մրցավարներն արել են խարդախություններ։ Խնդրում եմ ինձ վտարել հայկական ֆուտբոլից, քանի որ հանդիսանում եմ ֆուտբոլային չարիք»։ Դիմումից հետո Ճաղարյանը Հայրապետյանի հրամանով վտարվել է ՀՖՖ-ից։

Առաջին հայացքից սա պարզապես խայտառակ մի դիմում է, որն արտացոլում է Հայրապետյանի ռեժիմի էությունը։ Իրավիճակը ավելի խորը վերլուծելու պարագայում, սակայն, կստանանք ուղղակի ողբերգական մի պատկեր, որի հիմքում մեր ֆուտբոլի, ֆուտբոլային սերունդների պղծումն է։

Եվ այսպես. Հայրապետյանը ՀՖՖ նախագահի պաշտոնը ստանձնել էր 2002 թվականից։ Ճաղարյանն աշխատանքից ազատվել է 2010 թվականին։ Ինչ է ստացվում. 8 տարի շարունակ Ճաղարյանի հրահանգներով մրցավարները խարդախության գնով որոշումներ են կայացրել տարբեր թիմերի և մասնավորապես այն ժամանակ Հայրապետյան Ռուբենին պատկանող «Փյունիկի» օգտին։ Նշենք, որ «Փյունիկը» 2001-2010 թվականներին եղել է Հայաստանի անփոփոխ չեմպիոնը։ Հիշենք միայն 2008 թվականի նոյեմբերի 19-ին «Հանրապետական» մարզադաշտում տեղի ունեցած չեմպիոնության համար «Արարատ»-«Փյունիկ» ոսկե խաղը։ Խաղ, որը մրցավարական բեսպրեդելի դրսևորումով կմնա հայկական ֆուտբոլի պատմության սև էջերում։ Հանդիպման գլխավոր մրցավարը հենց ինքն էր՝ Արարատ Ճաղարյանը։ Ամիսներ առաջ «Փյունիկի» սեփականատեր Արթուր Սողոմոնյանը, բարի կամք դրսևորելով, չեմպիոնական գավաթը նվիրել էր Երևանի «Արարատին»։

Ու փաստորեն Ճաղարյանի նամակից հետո կարող ենք արձանագրել, որ տասը տարի շարունակ Հայաստանն ուղղակի լեգիտիմ չեմպիոն չի ունեցել։ Բայց սա ամենասարսափելին չէ։ Այդ տարիների ընթացքում հոգեբանորեն կոտրվել են հարյուրավոր ֆուտբոլիստներ և մրցավարներ, որոնք մասնակցել են ՀՖՖ հովանու ներքո անցկացվող մրցաշարերին։ Խեղվել են ճակատագրեր որոնք ակամայից առնչվել են ֆուտբոլային չարիքի հետ։

Ու այսօր իրեն ֆուտբոլային չարիք որակած անձը հաղորդավարի կարգավիճակով կարծիքներ ու գնահատականներ է տալիս մեր ֆուտբոլում տեղի ունեցած զարգացումներին։ Երեկ արդեն ֆուտբոլային չարիք կոչեցյալը մուտք գործեց քաղաքական հարթություն՝ գնահատական հնչեցնելով ՀՀ կառավարությունում տիրող մթնոլորտին։

Սա թերևս այն դեպքն է, երբ մեկնաբանություններն ուղղակի ավելորդ են։ Կարելի է ասել միայն, որ մեր երկրում տեղի ունեցավ մառազմի հերթական պայթյունը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում