AP-ի հաղորդմամբ՝ 15-ամյա երիտասարդը մահացու վնասվածքներ է ստացել «Լոս Անջելես Լեյկերս»-ի բասկետբոլիստ Լամար Օդոմի ավտոմեքենային բախվելու արդյունքում: Դեպքը տեղի է ունեցել Նյու Յորքի փողոցներից մեկում:
Մոտոցիկլետը, որի վրա է եղել Ավսաֆ Ալվի Իսլամը, խաչմերուկից ձախ թեքվելիս բախվել է Լամար Օդոմի Cadillac Escalade-ին: Հարվածից հետո մոտոցիկլետը վարորդի ու ուղևորի հետ հայտնվել է մայթին: Շտապ Օգնության մեքենան երիտասարդին ու վարորդին՝ 32-ամյա Քրիսթիան Մորային անհապաղ տարել է հիվանդանոց: Վարորդի վիճակը գնահատվում է ստաբի ծանր, իսկ գլխի վնասվածքներ ստացած Ալվի Իսլամի կյանքը փրկել չի հաջողվել: Անձամբ Լամարը չի տուժել:
Դեպքի կապակցությամբ ձերբակալվածներ դեռևս չկան, սակայն ոստիկանությունը գործ է հարուցել և հետաքննություն է ընթանում:
Հիշեցնենք, «Լոս Անջելես Լեյքերս»-ի բասկետբոլիստը Քիմ Քարդաշյանի քրոջ՝ Քլոյե Քարդաշյանի ամուսինն է: