Չինաստանի Նինգբո քաղաքում ընթացող շախմատի աշխարհի թիմային առաջնության 3-րդ տուրի Հայաստան-Եգիպտոս հանդիպումը քիչ առաջ ավարտվեց մեր թիմի փայլու հաղթանակով` 3.5-0.5 հաշվով: Իր հանդիպումը ոչ-ոքի ավարտեց միայն Գաբրիել Սարգսյանը, ով մրցում էր Շոկեր Սամիի հետ: Մովսիսյանը, Հակոբյանը և Հովհաննիսյանը հաղթանակներ տարան համապատասխանաբար Ահմեդի, Բասեմի և Մոհամեդի նկատմամբ: Մեր հավաքականի առաջատար Լևոն Արոնյանն այսօր հանգստանում էր:
Մինչ այս տուրը մրցաշարային աղյուսակը գլխավորող Ռուսաստանի հավաքականը 1:3 հաշվով զիջեց Ադրբեջանին, ինչը թույլ տվեց Հայաստանի հավաքականին թիմային` 6 ընդհանուր 11 միավորով միանձնյա գլխավորել մրցաշարային աղյուսակը: