Արգենտինայի ֆուտբոլի հավաքականի հարձակվող Գոնսալո Հիգուաինը կարող է նորից հանդես գալ Իսպանիայում:
Այս մասին գրում է Marca-ն: Հիգուաինի պայմանագիրը Թուրինի «Յուվենտուս»-ի հետ ավարտվում է ընթացիկ մրցաշրջանում` հուլիսի 31-ին: Եթե արգենտինացին չերկարաձգի պայմանագիրն իտալական ակումբի հետ, ապա կստանա ազատ գործակալի կարգավիճակ: Հիգուաինը կարող է այդ դեպքում միանալ Բիլբաոյի «Ատլետիկ»-ին: