Հայաստանի ֆուտբոլի չեմպիոն «Արարատ-Արմենիա»-ն ընկերական խաղում ուժերը չափել է «Ուֆա»-ի հետ:
Այս օրերին կիպրական Լառնակա քաղաքում ուսումնամարզական հավաք անցկացնող «Արարատ-Արմենիա»-ն ստուգողական խաղում 2:1 հաշվով հաղթել է «Ուֆա»-ին: Հայկական թիմի կազմում գոլերը խփել են Լիման և Օտուբանջան: «Արարատ-Արմենիա»-ն ևս մեկ հանդիպում կանցկացնի քիչ ավելի ուշ: