Հայաստանը ներկայացնող դահուկորդը մեկնարկեց պատանեկան Օլիմպիական խաղերում:
Շվեյցարական Լոզան քաղաքում ընթացող խաղերում Սպարտակ Ոսկանյանը 1,5 կմ արագավազքում չի հաղթահարել որակավորման փուլը՝ զբաղեցնելով 78-րդ հորիզոնականը: Ոսկանյանը ևս մեկ մեկնարկ կունենա հունվարի 21-ին:
Ձմեռային պատանեկան Օլիմպիական խաղերն անցկացվում են 2020 թվականի հունվարի 9-22-ը։ Խաղերին հանդես են գալիս 15-18 տարեկան 1880 մարզիկներ ավելի քան 70 երկրներից: