Լեգենդար ավտոարշավորդ, աշխարհի 7-ակի չեմպիոն Միխայել Շումախերի մենեջեր Սաբինա Կեմն RTL հեռուստաընկերության եթերում հայտարարել է, որ ավտոարշավորդն ապաքինվում է:
Նա նշել է, որ Շումախերը դուրս է եկել կոմայից ու ճանաչել կնոջը: Կեմը հայտարարել է, որ չի կարող ասել ավելին, քանի որ «հարգում է Շումախերի անձնական կյանքը»:»
Հիշեցնենք, որ Շումախերը կոմայում էր հայտնվել 2013թ. դեկտեմբերի 29-ին, երբ դահուկներով սահելիս ընկել էր՝ գլխով հարվածելով քարին: Գերմանացին ավելի քան 3 ամիս գտնվել է կոմայում: