Monday, 06 05 2024
13:30
Մահացել է մարզական լրագրող, «Փյունիկ»-ի գլխավոր քարտուղար Դավիթ Մարտիրոսյանը
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ

2019 թվականին Մխիթարյանի շրջադարձային որոշումը

Ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի՝ Լոնդոնի «Արսենալ»-ից իտալական «Ռոմա» տեղափոխությունը քննարկման լայն առարկա էր դարձել հասարակության շրջանում: Հիշեցնենք, որ Մխիթարյանը «Ռոմա»-ին միացել է մեկ տարվա վարձակալությամբ, ինչից հետո հռոմեական ակումբը ֆուտբոլիստի ամբողջական տրանսֆերն «Արսենալ»-ից գնելու իրավունք կստանա: Նշվում էր, որ Մխիթարյանը «Ռոմա»-ում կստանա տարեկան 3.5 միլիոն եվրո աշխատավարձ: Ըստ բրիտանական մամուլի՝ հայ ֆուտբոլիստը «Արսենալ»-ում ստանում էր շաբաթական 180 հազար ֆունտ աշխատավարձ: Ակնհայտ է, որ ֆինանսական տեսանկյունից Մխիթարյանի Ա սերիա տեղափոխվելը հետքայլ էր: Մարզական տեսանկյունից, սակայն, մեր ֆուտբոլիստի առաջ բացվում է միանգամայն նոր հորիզոն:

Մխիթարյանը հայաստանցի այն բացառիկ ֆուտբոլիստն է, որ խաղաց եվրոպական թոփ առաջնություններից 3-ում՝ Բունդեսլիգայում, Պրեմիեր լիգայում և Ա սերիայում: Գերմանիայում Մխիթարյանը փայլեց, Անգլիայում նրա ելույթն ավելի համեստ էր, և հիմա հերթը Իտալիայինն է:

Ինչևէ, մրցաշրջանի մեկնարկից առաջ կայացած ուսումնամարզական հավաքի ընթացքում Ունայ Էմերիի թիմն անցկացրեց մի քանի տպավորիչ հանդիպումներ՝ տանելով նաև համոզիչ հաղթանակներ: Հավաքի ժամանակ, կարծում ենք, բոլորն էին համոզվել, որ Մխիթարյանը շարունակում էր մնալ թիմի առանցքային ֆիգուրներից մեկը: Խոսվում էր այն մասին, որ մեկնարկելիք մրցաշրջանում մեր ֆուտբոլիստը կշարունակի ելույթները լոնդոնյան թիմում: Տրանսֆերային պատուհանի բացվելուն պես «Արսենալ»-ում լարված իրավիճակ էր ստեղծվել: Մասնավորապես, նշվում էր, որ «Արսենալ»-ի ղեկավարությունը ընդամենը 45 միլիոն ֆունտ է հատկացրել գլխավոր մարզիչ Ունայ Էմերիին նոր ֆուտբոլիստներ ձեռք բերելու համար: Մրցաշրջանի մեկնարկին ընդառաջ, սակայն, «Արսենալ»-ն այնուամենայնիվ իրականացրեց մի քանի նշանակալի տրանսֆերներ: Դրանցից կարելի է առանձնացել «Չելսիի» կենտրոնական պաշտպան Դավիդ Լյուիսին ձեռք բերելը: Նշանակալի տրանսֆեր կարելի է համարել նաև ֆրանսիական «Լիլից» Նիկոլա Պեպեի տեղափոխությունը: Շատերը Պեպեին համարում էին Մխիթարյանի գլխավոր մրցակիցը մեկնարկային կազմի համար պայքարում: Պրեմիեր լիգայի առաջին տուրում Էմերին Մխիթարյանին ընդգրկել էր թիմի հիմնական կազմում, սակայն մյուս հանդիպումներում հայ ֆուտբոլիստը պահեստայինների շարքում էր, և իսպանացի մասնագետը նրան խաղալու հնարավորություն էր տալիս միայն մրցավեճերի վերջնամասում: Ասել, որ Մխիթարյանը կորցրել էր տեղը «Արսենալ»-ի հիմնական կազմում՝ ճիշտ չի լինի: Մեր հավաքականի ավագը ուներ հնարավորություն ամրապնդելու դիրքը, բայց…

Բնական է, որ «Ռոմա» տեղափոխվելու հարցում առանցքային է եղել հենց Մխիթարյանի դերը: Հայ ֆուտբոլիստն ըստ էության կանգնած էր երկընտրանքի առաջ: Նա կա՛մ պետք է մնար «Արսենալ»-ում և փորձեր ամրացնել դիրքերը, կա՛մ ընտրեր բոլորովին նոր ուղի: Էմերին «Արսենալ»-ում փորձում է իրականացնել արմատական փոփոխություններ՝ շեշտը դնելով երիտասարդ կադրերի վրա: Էմերիի որդեգրած քաղաքականության մեջ գոյություն ուներ առանցքային մի գործոն: Եթե նույնիսկ նույն Ուիլոքը կամ Պեպեն տվյալ պահին խաղամակարդակով զիջեին Մխիթարյանին կամ Օզիլին, Էմերին, միևնույն է, նախապատվությունը կտար երիտասարդներին: Էմերին կառուցում էր նոր մոդել և խնդիր էր դրել նոր կադրերին ձուլել այդ մոդելում: Ժամանակը ցույց տվեց, սակայն, որ Էմերիի ծրագիրը ոչ այլ ինչ էր, քան փուչիկ, որը պայթեց, և իսպանացի մասնագետը պաշտոնանկ եղավ:

Եթե տեղի ունեցած տրանսֆերը ավելի խորը վերլուծենք, կհամոզվենք, որ Մխիթարյանը կայացրել էր ճիշտ որոշում: Իտալական ֆուտբոլը էապես տարբերվում է անգլիականից: Ա սերիայում չկան այն արագությունն ու դինամիկան, որ բնորոշ են Պրեմիեր լիգային: Միևնույն ժամանակ իտալական թիմերը դավանում են ուժային և ինչ-որ տեղ կոպիտ ֆուտբոլ: Իտալիայում առանցքային է տակտիկական պայքարը:

Բունդեսլիգայում և Պրեմիեր լիգայում ձեռք բերած փորձը, վստահ ենք, թույլ կտա Մխիթարյանին նոր կարիերայի նոր և արդյունավետ ճանապարհ անցնել «Ռոմա»-ում: Վերջինս Իտալիայի ամենահեղինակավոր ակումբներից է, որը տասնամյակներ շարունակ տոն է տվել նաև եվրագավաթների խաղարկություններում: Վստահաբար կարող ենք ասել, որ կարգով և կազմով «Ռոմա»-ն ամենևին չի զիջում «Արսենալ»-ին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում