Դորտմունդի «Բորուսիա»-ի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը մեկնաբանել է «Մանչեսթեր Յունայթեդ»-ը գլխավորելու մասին շրջանառվող լուրերը:
««Մանչեսթեր Յունայթեդ»-ը մեծագույն ակումբ է: Բայց ես նախկինի պես երջանիկ եմ Դորտմունդում: Դեռևս որևէ առաջարկ չեմ ստացել, և անհարմար է մերժել հրավերը` դեռ չստացած այն: Այդ իսկ պատճառով ճիշտ չեմ համարում շարունակել այս թեմայի քննարկումը»,- ասել է Կլոպը:
Հիշեցնենք` «կարմիր սատանաներ»-ը հեռացրել են աշխատանքից Դևիդ Մոյեսին և նշանակել Ռայան Գիգզին գլխավոր մարզչի պաշտոնակատար:










































