ՀՖՖ գործկոմի անդամ Սուրեն Աբրահամյանը ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի լրագրողների հետ զրույցում իր գնահատականը տվեց այսօր տեղի ունեցած ընտրություններին:
«Ով ուզում ա լինի, բոլոր դեպքերում` անփորձանք լինի, որտև վերջին հաշվով այստեղ եկեք անձերից անցնեք, խոսքը ֆուտբոլի մասին է: Այս բազմաչարչար ժողովուրդը պիտի կարողանա ուրախանալ: Իմ մոտեցումը հետևյալն է՝ ֆուտբոլի զարգացման ինչ կարգի մոդել էլ լինի, եթե դա մեր հոգեկերտվածքի մեջով չի անցնելու, մեր հողի ու ջրին համահունչ չի լինելու, սաղմնային վիճակում վերանալու է: Ըստ իս՝ մենք առաջին հերթին ֆուտբոլային ընտանիքի գաղափարը պիտի ստեղծենք», -նշեց Աբրահամյանը: