Մադրիդի «Ատլետիկո»-ի պաշտպան Խուանֆրանը Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության կիսաեզրափակչի «Չելսի»-ի դեմ խաղից առաջ նշել է, որ իր թիմը Իսպանիայի առաջնությունում հավասարը հավասարին մրցում է հարուստ ակումբների հետ: Ինչպես նաև հայտարարել է, որ «Ատլետիկո»-ն իրեն լավ է զգում «Չելսի»-ի դեմ խաղից առաջ:
«Չեմ կարող ասել՝ Իսպանիայի առաջնությունն եմ ավելի շատ ուզում հաղթել, թե Չեմպիոնների լիգան,- Խունաֆրանի խոսքերն է մեջբերում Goal.com-ը: -Կցանկանայի հաղթել երկու մրցաշարերում էլ: Նրանք երկուսն էլ շատ տարբեր են, բայց մեկը մյուսից լավը չէ:
«Ատլետիկո»-ն կիսաեզրափակչից առաջ իրեն վստահ է զգում: Դա պատմական օր կլինի ակումբի և երկրպագուների համար: Մենք բավական լավ ենք խաղում, որպեսզի շարունակենք մրցելույթները: Իրականությունը այսպիսին է. մենք դեռևս ոչնչի չենք հասել: Ամեն ինչ մեր ձեռքերում է, ոչ ոք չի ցանկանում նահանջել:
Հաճելի է մրցակցել հավասարը հավասարին այնպիսի հարուստ ակումբների հետ, ինչպիսիք են «Ռեալ»-ը և «Բարսելոնա»-ն: Անհամբերությամբ եմ սպասում «Չելսի»-ի և Ֆերնանդո Տորեսի դեմ հանդիպմանը: Բոլորը գիտեն, որ Տորեսը սրտի խորքում «կարմրասպիտակ» է, սակայն այսօր նա կկկռվի «կապույտներ»-ի համար:
Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ «Ատլետիկո» – «Չելսի» առաջին հանդիպումը կկայանա այօսր Մադրիդի «Վիսենտե Կալդերոն» մարզադաշտում և կմեկնարկի Երևանի ժամանակով 22:45-ին:





































