Friday, 26 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Ռուբեն Հայրապետյանը տեղը չի բերում. Իշխանությունը փորձում է փրկել ֆուտբոլի «պապային»

Չնայած շատ էր խոսվում ֆուտբոլը քաղաքականությունից զերծ պահելու մասին, այնուամենայնիվ ՀՖՖ առաջիկա ընտրությունները միանգամայն քաղաքական երանգ են ստացել։ Միգուցե այսօր նման պատկեր չունենայինք, եթե ֆուտբոլը և ֆուտբոլի ֆեդերացիան նախկին համակարգի կողմից չընկալվեր որպես քաղաքական ռևանշի սուբյեկտ։ Ֆուտբոլը հասարակության լայն զանգվածներ մոբիլիզացնող ուժ է։ Ուժ, որը շատերի համոզմամբ՝ կարող է քաղաքական հարցեր լուծել։

Դեկտեմբերի 23-ին կայանալիք ընտրությունները ուղղակի չէին կարող անցնել ՀՀԿ-ի և վերջինիս ներկայացուցիչների կողքով։ Դեկտեմբերի 23-ը հիանալի հնարավորություն է իրեն ընդդիմադիր հռչակած քաղաքական ուժի համար ունենալու բավական հզոր մի լծակ։ Այդ լծակին տիրանալու համար, սակայն, նախկինները գործի դրեցին հնամաշ և նոր Հայաստանում իրենց սպառած լծակներ, ինչը զայրույթի լայն ալիք բարձրացրեց։ ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանը սպառնալիքի, կաշառման և նմանատիպ այլ եղանակներով փորձում է իր թեկնածուի համար ապահովել անհրաժեշտ քանակությամբ քվեներ։ Ռուբեն Հայրապետյանի ջանքերով հասարակության որոշ շերտեր կրկին վերապրեցին այն գաղջ մթնոլորտը, որը տիրում էր մեր երկրում տարիներ առաջ։ Թավշյա հեղափոխությունից հետո ինչ-ինչ պատճառներով ճաղերի հետևում չհայտնված օլիգարխը, ըստ էության կորցնելով իրականության զգացումը, փորձում է գրոհել հասարակության համար կարևոր նշանակություն ունեցող կառույցը։ Զավթելու և իշխելու մոլուցքը Հայրապետյանին դուրս է մղել իրականությունից։

Կորցնելով իր գլխավոր հենարանին՝ Արթուր Վանեցյանին, և չգնահատելով իրավիճակը՝ Հայրապետյան Ռուբենը այնուամենայնիվ գնաց վաբանկ։ Նրա այս որոշումն իրականում դժվար է մեկնաբանել կամ տրամաբանել։ Եթե ավելի պարզ խոսենք, ապա Ռուբեն Հայրապետյանն այսօր էլ տեղը չի բերում՝ ում հետ գործ ունի և ով է հակառակ կողմում։ Իսկ հակառակ կողմում ֆուտբոլասերն է, ժողովուրդը, որը տասնամյակներ շարունակ պայքարել և շարունակում է պայքարել ֆուտբոլի ազատագրման համար։

Այսօր ՀՀ ոստիկանության հատուկջոկատայինները 6-րդ վարչության աշխատակիցների հետ խուզարկություն են իրականացնում Հայրապետյանի բնակարանում և նրա անվան հետ կապվող մի քանի շինություններում: Հիշեցնենք, որ ոստիկանությունը Հայրապետյանին պատկանող բիզնեսների վերաբերյալ օպերատիվ տեղեկություններ էր ստացել և սկսել նյութեր նախապատրաստել։ Մասնավորապես, Հայրապետյանը, ով միաժամանակ հանդիսանալով «Զարգացման հայկական բանկ»-ի նախագահ և «Զեյթունի կահույքի ֆաբրիկա» ԲԲԸ-ի փաստացի սեփականատեր, 2012 թ.-ից մինչև 2018 թ.-ը իր ենթակա աշխատակիցների միջոցով կազմակերպել է հանրապետության մի քանի քաղաքներում ֆուտբոլի մարզադաշտերի ու մարզադպրոցների կառուցման և վերանորոգման աշխատանքներ: Ոստիկանության 6-րդ գլխավոր վարչությունում տեղեկություններ են ստացվել, որ Ռ. Հայրապետյանը դրա շրջանակներում, չկատարելով կամ մասնակի կատարելով պայմանագրերով և նախահաշվարկներով նախատեսված ծավալները ու կազմելով կեղծ, իրականությանը չհամապատասխանող կատարողական ակտեր, յուրացրել է առանձնապես խոշոր չափերի գումարներ:

Վերջին իրադարձությունները շատերի մոտ տպավորություն են ստեղծել, որ իշխանությունները Ռուբեն Հայրապետյանի դեմ գործողություններ են իրականացնում ֆուտբոլի ֆեդերացիայում իրենց կողմից ցանկալի թեկնածուի հաղթանակն ապահովելու համար։ Միանգամից նշենք, որ նման եղանակով արդյունքի հասնելը ամենևին էլ ՀՀ ներկայիս իշխանությունների գործելաոճը չէ։ ՀՀ իշխանության թեկնածուն նոր Հայաստանում պարտվել է մի շարք ընտրություններում՝ մասնավորապես Կապանում, Աբովյանում։ ՀՖՖ նախագահի ընտրություններում էլ ՀՀ իշխանությունն ըստ էության չունի թեկնածու, ինչի մասին բարձրաձայնել են նույնիսկ մյուս թեկնածուները։

Այսօր, թեկուզ ուշացումով, հասարակությունը Հայրապետյանին ցույց է տալիս իր տեղը։ Եթե իշխանությունները չկալանավորեն Հայրապետյանին, մեծ է հավանականությունը, որ ՀՖՖ նախագահի ընտրություններից հետո հասարակության որոշ հատված իր մեթոդներով շատ ավելի ծանր հակահարված կհասցնի ՀՀԿ առանցքային ներկայացուցչին։ Կալանավորելով Հայրապետյանին՝ իշխանությունը, կարելի է ասել, «կփրկի» նրան։

Դեկտեմբերի 23-ին Հայրապետյանի թիմի հաղթանակը կնշանակի հայկական ֆուտբոլի վերջնական կործանում, որը հասարակությունն ուղղակի թույլ չի տա։ ՀՀ գիտակից քաղաքացին չի հանդուրժի, որ սիրված մարզաձևը շարունակի բռնաբարվել իրեն ֆուտբոլի «պապա» հռչակած անձի կողմից։ Ստեղծված իրավիճակը ունի թերևս մեկ տրամաբանական և կառուցողական հանգուցալուծում՝ Հայրապետյանն իր թիմով պետք է ցուցաբերի բարի կամք և դուրս գա մրցապայքարից։ Լարված իրավիճակը լիցքաթափելուց զատ՝ դա կլինի ազատ և արդար ընտրությունների հիմնական գրավականը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում