Կոլումբիայի հավաքականի և «Մոնակո»-ի հարձակվող Ռադամել Ֆալկաոն կհասցնի վերականգնվել մինչև աշխարհի 2014 թվականի առաջնության մեկնարկը: Բժիշկ Խոսե Կարլոս Նորոնյան, ով վիրահատել է ֆուտբոլիստին, կարծում է, որ Ֆալկաոն անպատճառ կմասնակցի «Մունդիալ-2014»-ին:
Հիշեցնենք` հունվարի 22-ին հարձակվողը ծնկի խաչաձև կապանների վնասվածք է ստացել` Ֆրանսիայի գավաթի խաղարկության շրջանակներում կայացած խաղերից մեկում:
«Վստահ եմ, որ Ֆալկաոն կմասնակցի աշխարհի առաջնությանը: Բայց, հնարավոր է, մրցաշարի սկզբնամասում նա պատրաստ չլինի 100%-ով»,- ասել է Նորոնյան:
Հիշեցնենք` խմբային փուլում Կոլումբիայի հավաքականը խաղալու է Հունաստանի, Ճապոնիայի և Կոտ-դ’Իվուարի ընտրանիների դեմ:






































