Friday, 26 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Արթուր Վանեցյանի պաշտոնանկության օրակարգը

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի Իտալիայից կրած գերխայտառակ պարտությունից հետո ջախջախվեց նաև մեր երիտասարդական հավաքականը: Մինչև 21 տարեկանների Եվրոպայի առաջնության ընտրական փուլում Հայաստանը երեկ Կատանիայում 6:0 հաշվով զիջեց Իտալիային: Ու փաստորեն երկու օրվա ընթացքում գլխավոր և երկրորդ հավաքականների մակարդակով Իտալիան Հայաստանին հաղթեց 15:1 հաշվով: Սա թերևս այն դեպքն է, երբ մարզական տեսանկյունից մղձավանջային հանդիպումները վերլուծելը ուղղակի անհնար է: Այն, ինչ մենք տեսանք, ֆուտբոլ չէր, նույնիսկ նման չէր ֆուտբոլին:

Իտալիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին հետխաղային մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ ցավում է Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանի համար: Ցավում է, քանզի ժամանակակից ֆուտբոլում հավաքականների մակարդակով անկախ մրցակիցների խաղամակարդակների տարբերությունից նման հաշիվներ հազվադեպ են գրանցվում: Պարզագույն օրինակ: Օրեր առաջ աշխարհի գործող չեմպիոն Ֆրանսիայի ազգային հավաքականը սեփական հարկի տակ մրցեց Մոլդովայի հետ, որը կարգով համենայնդեպս չի գերազանցում Հայաստանի հավաքականին: Ֆրանսիացիները խաղացին մարտական կազմով, քանզի մրցաշարային առումով հանդիպումը կարևոր էր: Մոլդովացիները առաջ էին անցել հաշվի մեջ: Դաշտի տերերը հավասարեցրել էին այն մրցավարի թույլ տված կոպտագույն սխալի արդյունքում, իսկ հաղթական գոլը խփել էին 11 մետրանոցից: Համեմատությունը, կարծում ենք, տեղին էր և օբյեկտիվ՝ հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ վաղուց արդեն ենթախմբում առաջին հորիզոնականը ապահոված իտալացիները Հայաստանի դեմ խաղացին երկրորդ կազմով:

Այսօր էլ մեր հայրենակիցները փնտրում են խայտառակության մեղավորներին: Չցանկանալով մանրանալ առկա բազմաթիվ խնդիրների մեջ՝ արձանագրում ենք հետևյալը. նման տապալումների համար պատասխանատվություն պետք է կրի ֆուտբոլային գերատեսչության ղեկավարը:

«Բնականաբար, խաղի համար թիվ մեկ պատասխանատուն մարզիչն է, սակայն Աբրահամ Խաշմանյանը երկու խաղ է, որ գլխավորում է հավաքականը։ Այսինքն՝ հիմա թիվ մեկ պատասխանատուն Արթուր Վանեցյանն է»,- երեկ լրագրողների հետ հանդիպմանը ասել էր ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ՀՖՖ գործկոմի անդամ Արեն Մկրտչյանը: Վերջինիս համոզմամբ՝ այն, ինչ կատարվել է ՀՖՖ-ում, մասնավորապես վերջին շրջանում, անընդունելի է իրենց համար, ու գործկոմի փակ նիստում իրենք քննարկել են դա: Մասնավորապես, ԱԱԾ-ն պայմանավորված խաղերի հետ կապված բացահայտումներ է արել, որը եղել է վերջին մեկուկես տարում, ու որևէ արձագանք չի եղել, նաև յուրացումների հետ կապված բացահայտումներ էր արել ոստիկանության 6-րդ վարչությունը, ու որևէ քայլ չի արվել վերջին մեկուկես տարում: Հարցին թե ֆուտբոլի ֆեդերացիայի գործկոմը քայլեր ձեռնարկո՞ւմ է Վանեցյանին ՀՖՖ նախագահի պաշտոնից հեռացնելու համար, Մկրտչյանը պատասխանել էր, որ այս պահին նման հարց օրակարգում չկա: Գործկոմի անդամը չէր բացառել, սակայն, որ Վանեցյանի հրաժարականի հարցը մոտ ժամանակներս կդրվի օրակարգում, որը կքննարկվի ՀՖՖ հերթական ժողովի ժամանակ:

Ու թեև Վանեցյանի պաշտոնանկության հարցը ֆորմալ առումով դեռևս գործկոմի օրակարգում չէ, այնուամենայնիվ ՀՖՖ նախագահի հեռացման օրակարգը փաստացի հայտնի է: Պայմանավորված հանդիպումների սխեմա, յուրացումներ, Հայաստանի պատմության մեջ ազգային հավաքականի մակարդակով ամենախոշոր հաշվով պարտություն: Այս ամենին կարելի է ավելացնել նաև Բարձրագույն խմբի առաջնությունում տիրող բարդակային իրավիճակը, անպատժելիությունն ու տրամաբանությունից զուրկ քայլերն ու գործողությունները: Ահա սա է Վանեցյանի հրաժարականի օրակարգը, որը ներկայացվեց նաև ՀՖՖ գործադիր կոմիտեի անդամի կողմից:

Իտալիայի հետ հանդիպումից արդեն անցել է երկու օր, սակայն տապալման թիվ մեկ պատասխանատուն որևէ հայտարարություն չի արել: Փոխարենը երկրպագուներից ներողություն են խնդրել Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստները, որոնց մեղքի բաժինը թերևս ամենափոքրն է: Գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանն էլ հայտարարել էր, որ ինքը պատրաստ է հեռանալ զբաղեցրած պաշտոնից, եթե ՀՖՖ ղեկավարությունը համարի, որ կատարվածի գլխավոր մեղավորն ինքն է: Իրավիճակը գնալով նմանվում է մանկապարտեզի:

Հստակ է մի բան՝ կատարվածից հետո պետք է հեռացվեն թե՛ Խաշմանյանը և թե՛ Արթուր Վանեցյանը: Հեռացվեն, քանզի պարզ է դառնում, որ նրանք ինքնակամ հեռանալու մտադրություն չունեն: Խաշմանյանը հայտարարել էր նաև, որ գրանցված կատարյալ ֆիասկոն արտացոլում է հայկական ֆուտբոլի ներկայիս վիճակը: Նույն շրջափուլում մերոնք հաղթել էին Հունաստանի, Բոսնիայի պես հավաքականներին, որից հետո ոգևորության մեծ ալիք էր բարձրացել: Կարելի՞ էր արդյոք ասել, որ այդ արդյունքները արտացոլում են հայկական ֆուտբոլի վիճակը: Ասել երևի թե կարելի էր, բայց…

Ամիսներ առաջ մեր ֆուտբոլը երևի թե այս աստիճան արատավորված չէր: Հիմա դանակը հասել է ոսկորին, և անհրաժեշտ է հնարավորինս շուտ ձերբազատվել արմատացած արատից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում