Եվրոպայի 2020 թվականի ֆուտբոլի առաջնության որակավորման փուլի վերջին տուրերից առաջ հայտնի են մի քանի հավաքականներ, որոնք արդեն իսկ նվաճել են եզրափակիչ փուլի ուղեգիր:
Այդ հավաքականներն են Ռուսաստանը, Բելգիան, Իտալիան, Լեհաստանը, Իսպանիան, Ուկրաինան, Թուրքիան, Ֆրանսիան, Անգլիան և Չեխիան:
Եվրո-2020-ը, որին կմասնակցի 24 ընտրանի, կանցկացվի Եվրոպայի 12 քաղաքի 12 մարզադաշտում: Եվրո-2020 խմբային փուլի վիճակահանությունը կկայանա նոյեմբերի 30-ին: