Հայաստանի ֆուտբոլի առաջնության բարձրագույն խմբի առաջատարը մնում է Երևանի «Արարատ»-ը:
Բարձրագույն խմբի 8-րդ տուրից հետո «Արարատ»-ն ունի 19 միավոր: Երկրորդ տեղում 17 միավորով Գյումրու «Շիրակ»-ն է: 13-ական միավորով 3-5-րդ տեղերը կիսում են «Ալաշկերտ»-ը, «Արարատ-Արմենիա»-ն և «Լոռի»-ն:
11 միավորով 6-րդ տեղում «Նոա»-ն է: «Փյունիկ»-ը վաստակել է միայն 9 միավոր: 8-րդը «Ուրարտու»-ն ՝ 5 միավորով: 4 միավոր է հավաքել «Գանձասար-Կապան»-ը։
Վերջին տեղում ընթացող «Երևան»-ը չունի ոչ մի միավոր: