Sunday, 12 05 2024
13:30
Մահացել է մարզական լրագրող, «Փյունիկ»-ի գլխավոր քարտուղար Դավիթ Մարտիրոսյանը
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ

Ոտնձգություն ընդդեմ հայկական ֆուտբոլի․ ո՞ւմ է ձեռնտու Հայաստանի հավաքականի ձախողումը

Վերջին օրերին մամուլում շարունակ շրջանառվում են իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ Արթուր Վանեցյանի՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնից հեռանալու մասին: Նույնիսկ նշվում են թեկնածուներ, որոնք կարող են զբաղեցնել ՀՖՖ-ի նախագահի պաշտոնը: Մտահոգիչն այն է, որ սպորտային գերատեսչությունից Վանեցյանի հնարավոր հեռանալու համար նշվում են քաղաքական դրդապատճառներ: Այս կերպ ուղղակի կերպով ֆուտբոլը, որը մասսայականություն է վայելում ոչ միայն Հայաստանում՝ քաղաքականացվում է: Ավելի մտահոգիչ է ու ցավալի, որ նեգատիվ այս պրոցեսը տեղի է ունենում մեզ համար խիստ կարևոր մի փուլում:

Այսօր Հայաստանի ազգային հավաքականը գտնվում է մի այնպիսի հանգրվանում, որտեղ մեր երկրի համար աննախադեպ հաջողությունը ոչ միայն տեսանելի է, այլ դրա համար կան լուրջ նախադրյալներ: Հոկտեմբերին Հայաստանի ազգային հավաքականը 2020 թվականի Եվրոպայի առաջնության ընտրական փուլի շրջանակներում երկու, ըստ էության, վճռորոշ հանդիպումներ է անցկացնելու Լիխտենշտեյնի և Ֆինլանդիայի հավաքականների դեմ: Ընդ որում` այս մրցավեճերում լինելու ենք հյուրընկալվողի դերում, ինչը որոշակիորեն բարդացնում է խնդիրը: Անհրաժեշտ է, որ այս խաղերում Հայաստանի հավաքականը վաստակի 6 միավոր: Միայն այս դեպքում Եվրո-2020-ում հայտնվելը կդառնա իրատեսական: Ի դեմս ՀՖՖ-ի ղեկավարության հիմա պետք է արվի հնարավորը ազգային թիմին պատշաճ կերպով նախապատրաստելու և կարևորագույն հանդիպումներին տրամադրելու համար: Ու փոխարեն միահամուռ կերպով քայլեր անենք հաղթանակի հասնելու համար, շատերի կողմից ուղղակիորեն փորձ է արվում գաղջ մթնոլորտ ստեղծել հայկական ֆուտբոլում:

Հայաստանի ազգային հավաքականի հանգրվանի կարևորության մասին հստակ կերպով արձագանքել էր նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Լրագրողների հետ հանդիպմանը Փաշինյանը մասնավորապես ասել էր․ «Այս պահին, կարծում եմ, պարոն Վանեցյանը կկենտրոնանա Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը Եվրոպայի առաջնության եզրափակիչ դուրս բերելու շատ կարևոր, ազգային և պետական խնդրի լուծման վրա»: Մեկնաբանությունները, կարծում ենք, ավելորդ են: Այս հայտարարությամբ երկրի առաջնորդը ուղղակիորեն հորդորել էր՝ կանգնեն ազգային հավաքականի կողքին: Վերջին մեկ տարվա ընթացքում կատարված աշխատանքի արդյունքում Հայաստանի հավաքականը գտնվում է բոլորովին նոր հարթության վրա, և հիմա ուղղակի իրավունք չունենք հետ քայլ կատարելու:

Հետևաբար` այս փուլում, այս օրերին ֆուտբոլի ֆեդերացիայի, վերջինիս նախագահի նկատմամբ իրականությանը չհամապատասխանող հայտարարություններ անելը կամ տեղեկություն տարածելը կարելի է որակել թերևս այսպես՝ ոտնձգություն: Ոտնձգություն՝ ընդդեմ Հայաստանի ազգային հավաքականի, որը նախապատրաստվում է վճռորոշ հանդիպումների: Տպավորությունն այնպիսին է, որ ոմանք ցանկանում են, որ Հայաստանի հավաքականը ձախողվի և այդ ուղղությամբ քայլեր են ձեռնարկում: Թե ովքեր են այդ անձինք, կարծում ենք, շատերի համար է պարզ: Ցավոք, մեր երկրում կան մարդիկ, ովքեր պետության տարբեր ոլորտներում ձախողումները համարում են հաղթանակ ժողովրդի կողմից ընտրված իշխանությունների նկատմամբ: Նման դրսևորումների ականատեսը մենք արդեն եղել ենք: Լիահույս ենք, որ տեղի ունեցող զարգացումները որևէ կերպ չեն անդրադառնա թե՛ հայկական ֆուտբոլի և թե՛ Հայաստանի ազգային հավաքականի վրա:

Եվս մեկ կարևոր հանգամանք․ Վանեցյանի գլխավորությամբ հայկական ֆուտբոլը մեկ տարում աննախադեպ առաջընթաց է գրանցել, և հիմա ՀՖՖ-ի նախագահի հեռանալու մասին խոսելը, ոչ այլ ինչ է, քան աբսուրդ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում