Monday, 06 05 2024
13:30
Մահացել է մարզական լրագրող, «Փյունիկ»-ի գլխավոր քարտուղար Դավիթ Մարտիրոսյանը
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ

Վանեցյանի պատասխանատու հանգրվանը․ ինչ է կատարվել հայկական ֆուտբոլում մեկ տարում

Արթուր Վանեցյանը այսուհետև կզբաղեցնի միայն Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնը: Այն, որ ԱԱԾ պետի պաշտոնից հեռանալուց հետո Վանեցյանն էլ ավելի մեծ ուշադրություն կդարձնի հայկական ֆուտբոլի զարգացման գործընթացին, կարծում ենք՝ կասկածից վեր է: «Մենք քննարկել ենք պարոն Վանեցյանի հետագա գործունեության մի քանի սցենարներ, և այդ սցենարները կքննարկվեն հընթացս»,- այսօր մամուլի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Այս պահին, կարծում եմ, պարոն Վանեցյանը կկենտրոնանա Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը Եվրոպայի առաջնության եզրափակիչ դուրս բերելու շատ կարևոր, ազգային և պետական խնդրի լուծման վրա»,- նշեց վարչապետը: Եվրո-2020-ում Հայաստանի հավաքականի հայտնվելն իսկապես մեծ իրադարձություն կլինի մեզ համար, պետության համար: Խիստ կարևոր և պատասխանատու այս հանգրվանում հարկ ենք համարում գնահատել ՀՖՖ-ի նախագահի պաշտոնում Արթուր Վանեցյանի՝ մինչ այս անցած ուղին, կատարած աշխատանքները, առաջընթացի հեռանկարը:

Մեկ տարվա ընթացքում հայկական ֆուտբոլում արված քայլերը կարելի է որակել մեկ բառով՝ ֆունդամենտալ: Մեկ տարվա ընթացքում ահռելի առաջընթաց է արձանագրվել հայկական ֆուտբոլի մի քանի շերտերում: Սկսենք գլխավորներից․ վերջին մեկ տարվա ընթացքում մեր երկրում հիմնադրվեցին մոտ 20 նոր ֆուտբոլային ակումբներ: Եթե ՀՖՖ-ի նախկին ղեկավարության օրոք Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությանը մասնակցում էր 6 թիմ, ապա այսօր ակումբների քանակը հասել է 10-ի: Եթե տարիների առաջ Հայաստանի առաջին խմբում խաղում էին 90 տոկոսով Բարձրագույն խմբի դուստր թիմերը, ապա այսօր մեր երկրի՝ իր նշանակությամբ երկրորդ լիգայում ելույթ են ունենում 17 ակումբներ, որոնցից միայն 6-ն են դուրս թիմեր: Կարճ ասած՝ քանդելով տարիների ընթացքում ձևավորված հակաֆուտբոլային ռեժիմը, Վանեցյանը ստեղծեց դաշտ նշանակալի ներդրումներ անելու և նոր ակումբներ հիմնելու: Հատկապես կարևոր է, որ նորաստեղծ ակումբերի հիմնական մասը ներկայացնում են մարզային համայնքները: Այսօր մեծ թափով ՀՀ մարզերում խաղադաշտեր են կառուցվում, որի նպատակը ֆուտբոլը մասսայական դարձնելն է: Պետք է կարևորել նաև ԲԿՄԱ ֆուտբոլային ակումբի ստեղծումը: Այն հնարավորություն կտա տաղանդավոր երիտասարդներին պարտադիր զինվորական ծառայությունն անցնել այս թիմում և հրաժեշտ չտալ սպորտին:

Հակաֆուտբոլային ռեժիմի վերանալուց հետո էական առաջընթաց գրանցեցին Բարձրագույն խմբի թիմերը: Եվրագավաթների ընթացիկ խաղարկությունում մեր ակումբները պատմական արդյունքներ գրանցեցին: Պատմության մեջ առաջին անգամ հայկական թիմը՝ ի դեմս «Արարատ-Արմենիայի», խաղաց Եվրոպա լիգայի փլեյ-օֆում և միայն 11 հարվածաշարում, զիջելով «Դյուդելանժին», չհայտնվեց խմբային փուլում: Տպավորիչ ելույթներով և արդյունքներով աչքի ընկան նաև «Փյունիկն» ու «Ալաշկերտը»: Ստանձնելով ՀՖՖ-ի նախագահի պաշտոնը՝ Արթուր Վանեցյանը կատարեց ոչ միայն կարևոր, այլ ստրատեգիական ևս մեկ կարևոր քայլ: Իսպանացի հանրահայտ մասնագետ Խինես Մելենդեսը նշանակվեց ՀՖՖ-ի տեխնիկական տնօրեն, ինչը նշանակում է, որ հայկական ֆուտբոլը ընտրեց զարգացման իսպանական մոդելը: Նշենք, որ Մելենդեսի անմիջական ջանքերով է Իսպանիայի հավաքականը վերջին տասնամյակում աննախադեպ աճ գրանցել: Ֆուտբոլի մասսայականացման ֆունդամենտալ քայլերից կարելի է համարել ազգային հավաքականի տոմսերի մի քանի անգամ էժանացումը: ՀՖՖ-ի որդեգրած գնային քաղաքականության համաձայն՝ ազգային հավաքականի հանդիպումներին տոմսերի 50 տոկոսից ավելին վաճառվում է ընդամենը 1000 դրամով: Այսօր դժվար է գտնել երկիր, որտեղ վճարելով ընդամենը 2 դոլար, հնարավոր կլինի մարզադաշտից դիտել աշխարհի քառակի չեմպիոնի մասնակցությամբ հանդիպում:

Այս քայլով Վանեցյանը երկրպագուին ոչ միայն մոտեցրեց հավաքականին, այլև ֆուտբոլասերին դարձրեց ազգային թիմի մասնիկ: Երկրպագուների ֆանտաստիկ աջակցության պայմաններում մեր հավաքականը ցուցադրում է բոլորովին նոր ֆուտբոլ՝ ծնկի բերելով եվրոպական ուժեղ թիմերի՝ ինչպիսիք են Բոսնիան կամ Հունաստանը: Ի տարբերություն ՀՖՖ-ի նախկին նախագահի, Վանեցյանը չի միջամտում ազգային թիմի ներքին խնդիրներին, ինչի արդյունքում մեր հավաքականը սկսեց շնչել: Այսօր շնչում է ոչ միայն Հայաստանի ազգային թիմը, շնչում է հայկական ֆուտբոլը: Արթուր Վանեցյանը չսխալվեց նաև ազգային թիմի գլխավոր մարզչի հարցում: Չնայած մեծ ճնշումներին, ՀՖՖ-ի նախագահը չգնաց կտրուկ քայլերի և դրսևորվելու հնարավորություն տվեց Արմեն Գյուլբուդաղյանցին: Ու այսօր Հայաստանի հավաքականը Եվրո-2020-ի ընտրական փուլի երկրորդ հատվածում ունի իրական հնարավորություն եզրափակիչ փուլի ուղեգիր նվաճելու:

Ինչ խոսք, հայկական ֆուտբոլում այսօր քիչ չեն նաև խնդիրները, որոնք պահանջում են անհապաղ լուծումներ: Դրանք կարելի է շարունակ թվարկել՝ մրցավարություն, բարձրակարգ մասնագետների սակավություն, ենթակառուցվածքներ․․․ Այս փուլում, սակայն, պետք է կարևորել մի պարզ իրականություն: Հայկական ֆուտբոլը, շնչելուն զուգահեռ, դրվել է կայուն ռելսերի վրա, և կան բոլոր նախադրյալները առաջ շարժվելու:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում