Tuesday, 19 03 2024
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․
4 միլիոն եվրո․ Մանրամասներ Հենրիխ Մխիթարյանի պայմանագրից
2023 թվականի Հայաստանի լավագույն մարզիչը
22:30
Արգենտինայի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարություն է տարածել

Արմեն Գյուլբուդաղյանցի ցուցակի առանձնահատկությունը Իտալիայի դեմ խաղին ընդառաջ

Սեպտեմբերի 5-ին և 8-ին Երևանում կայանալիք Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության ընտրական փուլի Իտալիայի և Բոսնիայի հավաքականների հետ հանդիպումներին Հայաստանի ազգային թիմի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը հրավիրել է 13 լեգեոներների: Մոտ մեկ տարվա դադարից հետո կրկին հավաքական է հրավիրվել մեր առանցքային ֆուտբոլիստներից մեկը՝ Մարկոս Պիզելին: Վերջինս նախորդ տարվա հոկտեմբերին Երևանում տեղի ունեցած Ազգերի լիգայի խաղարկության Հայաստան-Մակեդոնիա հանդիպման ժամանակ ծանր վնասվածք էր ստացել և ամիսներ շարունակ ապաքինվում էր:

Ազգային թիմում է նաև շվեդական «Գյոթեբորգի» պաշտպան Անդրե Չալըշըրը, որը բաց էր թողել Լիխտենշտեյնի և Հունաստանի հետ հանդիպումները: Չալըշըրը ծրագրել էր իր հարսանյաց հանդիսությունը Եվրո-2020-ի վիճակահանությունից 1 տարի առաջ և ժամկետները փոփոխելու հնարավորություն չէր ունեցել: Չալըշըրը հեռախոսազրույց է ունեցել Արմեն Գյուլբուդաղյանցի հետ և ներողություն խնդրել ինչպես գլխավոր մարզչից, այնպես էլ խաղընկերներից, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից և երկրպագուներից վերը նշված հանդիպումներին չմասնակցելու համար: Պաշտպանը խոստացել է ներդնել իր ողջ կարողությունները Հայաստանի հավաքականին առաջիկա հանդիպումների ընթացքում օգտակար լինելու համար:

Ի տարբերություն նախորդ հանդիպումների՝ Գյուլբուդաղյանցի հրապարակած լեգեոներների ցուցակը առանձնանում է իր մեծ ներուժով: Ավելի ստույգ՝ հրավիրված գրեթե բոլոր ֆուտբոլիստները մարզավիճակի հետ կապված խնդիր չունեն: Ավելին, ֆուտբոլիստներից շատերն իրենց թիմերում վերջին շրջանում աչքի են ընկել արդյունավետությամբ և տպավորիչ խաղով: Խաղային պրակտիկայի խնդիր ունի թերևս ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում Բունդեսլիգան ներկայացնող «Հոֆենհայմ» տեղափոխված Սարգիս Ադամյանը: Վերջինս իր նոր թիմի կազմում վերջին անգամ խաղադաշտ է դուրս եկել հուլիսի 25-ին՝ մասնակցելով թուրքական «Տրաբոզնսպորի» հետ ընկերական հանդիպմանը: Գերմանիայի գավաթի խաղարկության «Վյուցբուրգերի», ինչպես նաև Բունդեսլիգայի առաջին տուրի «Այնտրախտի» հետ հանդիպումներին Ադամյանը տեղ չի գտել «Հոֆենհայմի» հայտացուցակում: Մինչև Իտալիայի հետ հանդիպումը «Հոֆենհայմը» Բունդեսլիգայի շրջանակներում դեռևս երկու հանդիպում պետք է անցկացնի՝ օգոստոսի 24-ին «Վերդերի» և օգոստոսի 31-ին «Բայերի» հետ: Հուսանք, որ այս մրցավեճերում Ադամյանը խաղաժամանակ կստանա և Հայաստանի հավաքականին կմիանա ավելի լավ վիճակում:

Նշենք, որ Ադամյանը խիստ կարևոր ֆուտբոլիստ է մեր հավաքականի համար: Չնայած նրա խաղը ազգային թիմում այնքան էլ չի տպավորել, բայց այն, որ Ադամյանը ելույթ է ունեցել եվրոպական թոփ առաջնությունում, լուրջ արգումենտ է: Գյուլբուդաղյանցը պետք է ամեն ինչ անի, որ այս հարձակվողն իր ներուժը օգտագործի նաև ազգային թիմում:

Մեր մյուս ֆուտբոլիստներից հատկապես Կամո Հովհաննիսյանը, Տիգրան Բարսեղյանը, Ռումյան Հովսեփյանը բավական լավ մարզավիճակում են: Եթե հաշվի առնենք, որ պաշտոնական խաղերին վերջնական հայտացուցակում սովորաբար տեղ են գտնում 23 ֆուտբոլիստներ, ապա կարող ենք ասել, որ Արմեն Գյուլբուդաղյանցը առաջիկա հանդիպումներին նախապատրաստվելու համար թիմ կհրավիրի հայկական թիմերում հանդես եկող առնվազն 10 ֆուտբոլիստների: Նախորդ հանդիպումների համեմատ՝ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչը ընտրության հնարավորություն ունի նաև այս հարթության վրա:

Սպավում է, որ ազգային թիմ կհրավիրվեն «Փյունիկը» ներկայացնող եզրային պաշտպան Արմեն Մանուչարյանը, հենակետային կիսապաշտպան Կառլեն Մկրտչյանը, կիսապաշտպաններ Արտյոմ Սիմոնյանը ու Էրիկ Վարդանյանը, ինչպես նաև հարձակվող Արթուր Միրանյանը: Այս ֆուտբոլիստները Եվրոպա լիգայի խաղարկությունում աչքի են ընկել բարձրակարգ խաղով՝ ապացուցելով, որ կարող են օգնել նաև Ազգային հավաքականին: Ամենայն հավանականությամբ հավաքական կհրավիրվեն նաև «Արարատ-Արմենիայում» ելույթ ունեցող Պետրոս Ավետիսյանն ու Արմեն Համբարձումյանը, որոնց խաղը ևս տպավորում է վերջին շրջանում:

Երեկ ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանը կարևոր մի որոշում էր կայացրել, որը, կարծում ենք, օգուտ կբերի ազգային թիմին: Մասնավորապես, հաշվի առնելով Արմեն Գյուլբուդաղյանցի միջնորդությունը, ազգային հավաքականի և հայկական ֆուտբոլի համընդհանուր շահերը և մինչխաղային մարզումների կարգով ազգային հավաքականի ֆուտբոլիստ Էրիկ Վարդանյանի՝ անցկացվող ֆուտբոլային հանդիպումներին մասնակցելու անհրաժեշտությունը և հիմք ընդունելով ՀՖՖ Կարգապահական և էթիկայի կանոնակարգի 29.01 հոդվածը՝ որոշվել է կասեցնել Էրիկ Վարդանյանի նկատմամբ կիրառված կարգապահական պատասխանատվության միջոցը:

Հիշեցնենք, որ Վարդանյանը, որակազրկված էր 5 խաղով, որից 3-ն արդեն բաց էր թողել: Վարդանյանը մեր առաջնության ամենատաղանդավոր տեղացի ֆուտբոլիստն է և, կարծում ենք, ազգային հավաքականի առաջիկա հանդիպումներում պատրաստ է ասելու իր խոսքը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում