Wednesday, 15 05 2024
13:30
Մահացել է մարզական լրագրող, «Փյունիկ»-ի գլխավոր քարտուղար Դավիթ Մարտիրոսյանը
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ

Նոր փուլի մեկնարկը․ Վանեցյանը ներկայացրեց ճանապարհային քարտեզը

«Արարատ»-«Երևան» և «Շիրակ»-«Ուրարատու» հանդիպումներով երեկ մեկնարկեց Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությունը, որը կարելի է բացառիկ համարել հայկական ֆուտբոլի համար: «Գյումրիում և Երևանում կայանալիք 2 հանդիպումներով մեկնարկում է Հայաստանի բարձրագույն խմբի հերթական՝ 28-րդ մրցաշրջանը, որին մասնակցելու են 10 թիմեր:

Վերջին անգամ մեր բարձրագույն խմբում մասնակիցների նման քանակ ունեցել ենք հեռավոր 2002 թվականին: Օրեր անց մեկնարկելու է նաև Հայաստանի առաջին խմբի մրցաշարը, որին մասնակցելու հայտ են ներկայացրել 18 թիմեր: Բնականաբար սրանք ուրախացնող, հույս ներշնչող թվեր են», – երկրպագուներին ուղված ուղերձում երեկ նշել էր ՀՖՖ-ի նախագահ Արթուր Վանեցյանը: Վերջինս հասարակության կոչ էր արել գնալ մարզադաշտ և ներկա գտնվել մեր համար արդեն նշանակալի մրցաշարին: Այսօր իրավիճակն այնպիսին է, որ Վանեցյանի երեկվա հայտարարությունը լոկ ուղերձ որակել ուղղակի չի կարելի: Մենք գտնվում ենք մի փուլում, որտեղ ուղեժ ֆուտբոլ ունենալու գործում յուրաքաչյուրիս մասնակցությունը ուղղակի կարևոր է: Մեկ տարվա ընթացքում հայկական ֆուտբոլում տեղի ունեցած շրջադարձային իրադարձություններ, ինչի արդյունքում հաստատուն քայլ կատարեցինք դեպի առաջ: Կարճ ասած ստեղծվել է զարգանալու և առաջ շարժվելու մի մեծ դաշտ, մի նոր փուլ: Վանեցյանը ըստ էության ներկայացրեց նոր փուլի ճանապարհային քարտեզը: Երեկ մեկնարկեց բոլորովին նոր որակի առաջնություն, որը խոստանում է լատրված և դիտարժան պայքար: Առաջնությունը լրացուցիչ լիցքեր և խթաններ կստանա եթե այն անցնի երկրագուների ուշադրության ներքո: Ֆուտբոլը գեղեցիկ է նաև իր մթնոլորտով և 12-րդ խաղացողով:

Վանեցյանը երեկ ևս մեկ անգամ կարևորեց ֆուտբոլասերի դերը: Եթե երկրպագուն առաջ մղի մեր ֆուտբոլը ապա հավատացենք դժվարին թվացող ճանապարհը շատ ավելի հեշտ ու արագ կանցնենք: Ինչևէ, հասկանանք նաև ինչով է առանձնահատուկ նաև մեկնարկած առաջնությունը: Բարձրագույն խմբի 2019/2020 մրցաշրջանին մասնակիցները կպայքարեն երկու շրջանով շրջանով: Այնուհետև առաջին վեցնյակի թիմերը կվիճարկեն չեմպիոնի տիտղոսը։ Ինչ վերաբերում է 6-10-րդ հորիզոնականը զբաղեցրած թիմերին, ապա նրանք ևս պայքարը շարունակելու են միմյանց միջև։ Վերջին հորիզոնականը զբաղեցրած թիմը լքելու է Բարձրագույն խմբի առաջնությունը և հաջորդ մրցաշրջանում հանդես է գալու Առաջին խմբում։ Առաջին խմբի չեմպիոնն էլ իր հերթին Բարձրագույն խմբում հանդես գալու ուղեգիր է նվաճելու:

Ընթացիկ առաջնությունում գործելու է նաև լիմիտ օտարերկրացի ֆուտբոլիստների: Թիմերի հայտացուցակները նախկին 18 ֆուտբոլիստների փոխարեն կունենան 23 ֆուտբոլիստներ: Նրանցից 7-ը պարտադիր պետք է լինեն տեղացի խաղացողներ: Նախատեսվածի համաձայն լեգեոներների լիմիտը տարեց տարի ավելանալու է։ Վանեցյանը ավելի վաղ նշել էր, որ այս մրցաշրջանում ՀՖՖ-ն խիստ չի գտնվել այս հարցում, քանի որ շատ ակումբներ կկանգնեն խնդրի առաջ: Մասնավորապես, այսօր կա տեղացի ֆուտբոլիստների սակավության խնդիր և եթե լեգեոներների սահմանափակումը կատարվեր ավելի մեծ ծավալով, մի շարք թիմեր խաղը որակի առուկով զգալի անկում կապրեր։ Լեգեոներների սահմանափակումը տարածվելու է նաև Առաջին խմբի թիմերի վրա։ Առաջնության նոր ֆորմատը կթուլացնի ծանրաբեռնվածությունը միևնույն ժամանակ մեծացնելով լարվածությունը: Այսինքն երկու շրջանի ավարտից հետո կունենանք երկու «ֆրոնտ» որոնցում բավական հետաքրքիր պայքար կծավալվի: Տարիներ շարունակ Բարձրագույն խմբում վերջին հորիզոնականը զբաղեցրած թիմը չէր նահանջում Առաջին խումբ, քանզի ավելի ցածր դիվիզիոնում ակումբներ ըստ էության չկային:

Ավելի ստույգ՝ Առաջին խմբի առաջնությունում հիմնականում ելույթ էին ունենում Բարձրագույն խմբի մասնակից ակումբների դուստր թիմերը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում