Ուկրաինայի առաջնության 22-րդ տուրում Դոնեցկի «Մետալուրգ»-ը, որտեղ հանդես է գալիս Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Գևորգ Ղազարյանը, մրցակցի հարկի տակ ուժերը չափել է Լուգանսկի «Զարյա»-ի հետ:
Հյուրերը համոզիչ հաղթանակ են տոնել` մրցակցի դարպասն ուղարկելով 4 անպատասխան գնդակ: Խաղի 30-րդ րոպեին հաշիվը բացել է Գևորգ Ղազարյանը:
Նշենք, որ հայ ֆուտբոլիստը հայտավորված է եղել «Մետալուրգ»-ի մեկնարկային կազմում և փոխարինվել է 76-րդ րոպեին:
«Զարյա» – «Մետալուրգ»` 0:4
0:1 Ղազարյան (30’), 0:2 Չեչեր (33’), 0:3 Մորայես (53’), 0:4 Մակրիդիս (58’)








































