Saturday, 27 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

«Փառահեղ» խայտառակություն. Որքա՞ն կարելի է գետնով տալ Հայաստանի պատիվը

Ֆուտբոլի Եվրոպա լիգայի խաղարկության որակավորման առաջին փուլում երեկ Երևանի «Բանանցը» սեփական հարկի տակ 0:5 հաշվով զիջեց սերբական «Չուկարիկչիին»: Այս թիմերի միջև առաջին խաղում էլ հայկական ակումբը պարտվել էր 3:0 հաշվով: Ու փաստորեն, երկու հանդիպումների արդյունքով «Բանանցը» 0:8 հաշվով պարտվեց կարգով ոչ այնքան բարձր թիմին: Ինչպե՞ս որակել տեղի ունեցածը: Սա թերևս այն դեպքն է, երբ խայտառակություն կոչվածը ուղղակի մեղմ գնահատական է: 0:5-ը ո՞րն ա, տղերք: Եթե այդքան անճար եք, ո՞րն է Եվրոպա դուրս գալու իմաստը:

Հասկանալի է, որ ակումբը մասնավոր սեփականություն է, բայց միջազգային մրցաշարերում ակումբի կողքին գրվում է նաև մեր երկրի անունը: Որքա՞ն կարելի է գետնով տալ Հայաստանի պատիվը: Վերջին տարիներին «Բանանցի»՝ եվրագավաթներում տապալվելը սովորական երևույթ է դարձել, բայց, ինչպես ընդունված է ասել, ամեն ինչին չափ ու սահման կա:

Անցյալ տարի Եվրոպա լիգայի որակավորման առաջին փուլում «Բանանցը» երկու հանդիպումների արդյունքում 1:5 հաշվով զիջել էր բոսնիական «Սարաևոյին»: Եվրոպա լիգայի 2016/2017 թթ. խաղարկության որակավորման առաջին փուլում «Բանանցը» երկու հանդիպումների արդյունքում նույն՝ 1:5 հաշվով պարտվել էր կիպրական «Օմոնիային»: 2014 թվականին արդեն Չեմպիոնների լիգայի խաղարկության նախնական փուլում Հայաստանի չեմպիոն «Բանանցը» երկու հանդիպումների արդյունքում զիջել էր Եվրոպայի ամենաթույլ ակումբներից մեկին՝ անդորրական «Սանտա Կոլոմային»: Ընդ որում, հաղթական գնդակը «Բանանցի» դարպասը ուղարկել էր սիրողական թիմի դարպասապահը: 2011 թվականին «Բանանցը» Եվրոպա լիգայի որակավորման առաջին փուլում պարտվել էր վրացական «Ռուսթավիին»: 2010 թվականին նույն մրցաշարի առաջին փուլում հայկական ակումբը երկու հանդիպումների արդյունքում 0:4 հաշվով պարտվել էր կիպրական «Անորտոսիսին», իսկ 2009 թվականին 0:3 հաշվով՝ բոսնիական «Շիրոկի Բրիեգին»: 2008 թվականին Եվրոպա լիգայի որակավորման առաջին փուլում երկու հանդիպումների արդյունքում 0:10 հաշվով ջախջախվել էր ավստրիական «Զալցբուրգից», իսկ 2007 թվականին 1:5 հաշվով՝ շվեյցարական «Յանգ Բոյզից»: 2006 թվականին էլ երկու հանդիպումների արդյունքում «Բանանցը» Եվրոպա լիգայի առաջին փուլում պայքարից դուրս էր մնացել՝ զիջելով վրացական «Ամերիին»:

Վերջին անգամ հայկական այս թիմը եվրագավաթների խաղարկությունում հաջողության է հասել 2005 թվականին՝ որակավորման առաջին փուլում հաղթահարելով վրացական «Լոկոմոտիվի» արգելքը: Ոմանց համար ներկայացված վիճակագրական տվյալները կարող են ձանձրալի, նույնիսկ նյարդայնացնող լինել, բայց սա այն դեպքն է, երբ ուղղակի անհրաժեշտ է իրականությանը բաց աչքերով նայել:

«Բանանցը» մեր այն բացառիկ ակումբներից է, որը ունի հիանալի ենթակառուցվածքներ, մանկապատանեկան թիմեր: Դուստր թիմերի գլխավոր նպատակն է հիմնական թիմին որակյալ կադրեր մատակարարելը: Ո՞ւր են այդ կադրերը: Այսօր «Բանանցի» կազմում կա՞ ակումբի մարզադպրոցի սան, որի խաղը տպավորում է: Իհարկե չկա: «Բանանցի» կորիզը կազմում են դրսից հրավիրված «խոպանչիները», որոնք ևս ոչնչով աչքի չեն ընկնում: Այսօր վստահաբար կարող ենք ասել, որ երկար տարիներում «Բանանցում» կատարված աշխատանքները ոչ մի արդյունք չեն տվել:

Նշենք նաև, որ եվրագավաթների խաղարկությունը ակումբների մակարդակը որոշելու հիմնական ինդիկատորն է: Այո, «Բանանցն» ունի գեղեցիկ մարզադաշտ, որակյալ խաղադաշտեր, բայց երբ չկա ֆուտբոլ, ո՞ւմ են դրանք պետք: Համեմատության կարգով օրինակ բերենք «Փյունիկին»: Այս ակումբը տարիներ շարունակ մեր հավաքականներին տվել է որակյալ կադրեր և այսօր էլ սեփական կադրերի խնդիր չունի: Ի դեպ, «Բանանցը», համարվելով «սուպերպրոֆեսիոնալ» մարզադպրոց, երեխաների ծնողներից գումար է վերցնում մարզելու համար: Այնուհետև ընտրում են լավագույն կադրերին, որոնք հնարավորություն են ստանում անվճար պարապելու: Իսկ ինչի՞ համար եք գումար վերցնում՝ որ մի քանի տարի հետո ձեր պատրաստված կադրերը 8:0 կամ 10:0 հաշվով «փառահեղ» պարտություննե՞ր կրեն: Ժամանակը ցույց է տալիս, որ «Փյունիկի» կամ «Շիրակի» դպրոցում միանգամայն անվճար հիմունքներով պարապած տղաները շատ ավելի ուժեղ են և պիտանի հայկական ֆուտբոլի համար: Կարճ ասած՝ հայկական ֆուտբոլը «Բանանցի» ձեռքը կրակն է ընկել:

Պարտության համար կարելի է մեղադրել գլխավոր մարզչին, ֆուտբոլիստներին, բայց սա այն դեպքն է, երբ մարզական և խաղային սխալներն ուղղակի մանրուքներ են: Տեղի ունեցածը հետևանքն է այն սխալ համակարգի, որը գործել և գործում է «Բանանցում»: Այսօր խոսում ենք հայկական ֆուտբոլում նորմալ խաղացողների սակավության մասին: Դե եթե մեր գլխավոր ֆուտբոլային բազաներից մեկը նման արդյունքներ գրանցի, բնական է, որ ընդհանուր ֆուտբոլի վիճակն էլ պետք է այսպիսին լինի:

Գրանցված արդյունքը իր բացասական ազդեցությունը ունի նաև հոգեբանական տեսանկյունից: Ինչ ապրումներ այսօր ունեն «Բանանցի» պատանեկան թիմերի ֆուտբոլիստները: Նրանք ներքուստ պատկերացնում են, որ վաղը խաղալով իրենց ակումբի հիմնական թիմում՝ կարող են «Չուկարիկչիից» 8:0 հաշվով ապտակ ստանալ: Տեղի ունեցածն իսկապես մտահոգիչ է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում