Լոնդոնի «Արսենալ»-ն ընկերական խաղում առավելության է հասել ամերիկյան թիմի նկատմամբ:
Լոս Անջելեսում ուսումնամարզական հավաք անցկացնող «Արսենալ»-ը մրցեց «Կոլորադո Ռեփիդս»-ի հետ և 3:0 հաշվով առավելության հասավ:
Հայաստանի ազգային թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հայտացուցակում էր, սակայն փոխարինման դուրս չեկավ: «Արսենալ»-ի կազմում գոլերի հեղինակներ դարձան Բուկայո Սական, Ջեյմս Օլայինկան և Գաբրիել Մարտինելին: