«Մանչեսթեր Սիթի»-ի հարձակվող Սերխիո Ագուերոն չի հասցնի ապաքինվել մինչև «Մանչեսթեր Յունայթեդ»-ի դեմ հանդիպումը:
«Քաղաքայիններ»-ի գլխավոր մարզիչ Մանուել Պելեգրինին նշել է, որ Ագուերոն չի կարող դուրս գալ խաղադաշտ: Սերխիոյին շուրջ երկու շաբաթ ևս հարկավոր է, որպեսզի նա վերականգնվի:
«Դեռ չգիտենք, բայց, հնարավոր է, Սերխիոն վերսկսի մարզումները հաջորդ շաբաթ: Չեմ կարծում, թե ավելի շուտ, բայց շաբաթվա վերջում նա կարող է մարզվել թիմի հետ»,- ասել է Պելեգրինին:





































