Saturday, 27 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Հայաստանը՝ ֆուտբոլային աշխարհի ուշադրության կենտրոնում․ սկսում ենք Իսպանիայից․․․

Վաղը Երևանում կմեկնարկի մինչև 19 տարեկան ֆուտբոլիստների Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլը: Երկու շաբաթ մեր երկիրը կլինի ֆուտբոլային աշխարհի ուշադրության կենտրոնում: Սա իսկապես բացառիկ իրադարձություն է մեզ համար, որը անկասկած կբարելավի Հայաստանի դիրքը մեծ ֆուտբոլում: Խոսքն ամենևին չի վերաբերվում մեր հավաքականին մրցելույթներին: Ինչ խոսք շատ ավելի ուրախալի կլիներ, որ Հայաստանի հավաքականը լուրջ արդյունք գրանցեր, բայց․․․: Իրերը պետք է իրենց անուններով անվանել, ուստի Հայաստանի հավաքականից մեդալները սպասելը, կամ նույնիսկ լավագույն հնգյակում հայտնվելը իրատեսական չի լինի: Այսօր մեր գերագույն խնդիրն է ցույց տալու, որ հանդիսանում ենք ֆուտբոլային երկիր և ձևավորված է ֆուտբոլային մթնոլորտ:

Եվրոպայի առաջնությանը հիանալի առիթ է ֆուտբոլային նոր շունչ հաղորդելու համար: Վիճակահանության արդյունքում Հայաստանի հավաքականի հետ միևնության ենթախմբում են հայտնվել Իսպանիայի, Իտալիայի և Պորտուգալիայի հավաքականները: Մեզ սպասվում է երեք հանդիպում եվրոպական ֆուտբոլի ծագող աստղերի հետ: Այո, բոլոր երեք հանդիպումներում Հայաստանի հավաքականը ֆավորիտ չէ, բայց դա չի նշանակում որ պետք է ընդունենք պարտվողի կեցվածք և ուղղակի դիտենք այդ մրցավեճերը: Ֆուտբոլային մթնոլորտում ավելի քան կարևոր է հասարակության դերը: Մենք պարտավոր ենք երկրպագել և հավատալ մեր հավաքականին անկախ նրանից մրցակիցը Իսպանիան է, թե Իտալիան: «Հայաստանի ընտրանու համար շատ դժվար է լինելու: Ահավոր բարդ խմբում ենք հայտնվել: Չէի էլ կարող պատկերացնել, որ մի խմբում կհայտնվեն միանգամից աշխարհի նախկին 3 չեմպիոններ»,- ասել էր Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի տեխնիկական տնօրեն Խինես Մելենդեսը:Իսպանացի մասնագետի խոսքով` Հայաստանի ընտրանին ամեն ինչ անելու է խմբում ֆավորիտների գործերը բարդացնելու համար: «Անելու ենք ամեն ինչ՝ մեր ուժերի սահմաններում, և մրցաշարի ավարտին հայ ֆուտբոլիստները որակապես շատ ավելի զարգացած կլինեն»: Եվրոպայի առաջնությանում մեր հավաքականի առաջիկա հանդիպումների մասին, այսօր խոսեց նաև գլխավոր մարզիչ Արթուր Ոսկանյանը: «Տղաները հավատում են իրենց ուժերին: Բոլորը ֆիզիկապես պատրաստ են, վստահ են իրենց վրա:

Այն ամենը, ինչ զգացել ենք մարզումների ժամանակ, պետք է փոխանցենք խաղին: Տղաները հասկանում են, որ Իսպանիայի, Իտալիայի ու Պորտուգալիայի հավաքականները գերհզոր են, սակայն մենք էլ տանն ենք խաղում ու պետք է ամեն ինչ անենք, որպեսզի տանը հաղթանակի հասնենք: Երկրպագուների աջակցությունը շատ է պետք: Մեր ընտրանու խաղացողները փորձ չունեն նման մրցաշարերի, երևի շատերը նույնիսկ այսպիսի մեծ մարզադաշտերում խաղալու փորձ չունեն: Հույս ունեմ, որ երկրպագուները մեծաթիվ կլինեն, և 12-րդ խաղացող կդառնան մեր հավաքականի համար», -լրագրողների հետ հանդիպմանն ասաց Ոսկանյանը: Վաղը ժամը 18:30-ին Հայաստանի հավաքականը կմրցի Իսպանիայի ընտրանու հետ: Վերջինիս գլխավոր մարզիչ Սանտի Դենիան կարծում է, որ վերջին շրջանում Հայաստանի հավաքականը զգալի աճ է գրանցել, որում մեծ է նաև Խինես Մելենդեսի դերը: «Մեր նպատակը Երևանում կայանալիք Եվրո-2019-ի չեմպիոն դառնալն է:

Մենք պետք է հավակնոտ լինենք, բայց նաև գիտակցում ենք, որ չեմպիոնություն տանող ճանապարհը երկար է: Սակայն ջանասեր աշխատելու ենք մեր նպատակին հասնելու համար: Ժամանելուն պես մտածում ենք Հայաստանի դեմ առաջին խաղի մասին ասաց նա: Իսպանացի մասնագետ նշեց, որ վերլուծել է Հայաստանի ընտրանու այս տարվա բոլոր խաղերը և նկատել է` Արթուր Ոսկանյանի գլխավորած թիմը մեծ թիմային աշխատանք է կատարել: «Հայաստանի թիմը լավ պաշտպանական գիծ ունի և հարձակվողական լավ միտք»,-ասաց Դենիա: Վերջինիս անհանգստացնում է այն, որ մոտ 20 տարի Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայում աշխատելուց հետո Խինես Մելենդեսն այժմ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի տեխնիկական տնօրեն է և լավատեղյակ է Իսպանիայի հավաքականի թույլ և ուժեղ կողմերին:«Իմ կարծիքով A խմբի մրցաշարը կավարտվի միավորների խտությամբ և այս խմբում ամեն ինչ հնարավոր է:

Մենք չենք զարմանա յուրաքանչյուր հանգուցալուծման դեպքում»,-եզրափակեց նա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում